Մոնս

Սիրո մասին ֆիլմերի միջազգային կինոփառատոնը բացվեց հինգաշաբթի` փետրվարի 15-ին, Բելգիայի Մոնս քաղաքում: Ինչպես հաղորդել են «Ռիա նովոստիին» ամենամյա կինոցուցադրության կազմկոմիտեում, «Սիրո մասին լավագույն եվրոպական ֆիլմ» տիտղոսի և մրցանակային 10 հազար եվրո պարգևի համար այս տարի պայքարելու է 10 ժապավեն, որոնք նկարահանել են Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Վրաստանի ռեժիսորներ:

 

Փառատոնում, որը կավարտվի փետրվարի 22-ին, կցուցադրվեն ավելի քան 100 գեղարվեստական ֆիլմեր, ներառյալ` 72 լիամետրաժ և 30 կարճամետրաժ ֆիլմեր` նկարահանված աշխարհի 47 երկրներում:

 

Ռիա նովոստի

 


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24