Վենետիկի փառատոնի ժյուրին մտահոգված է Օլեգ Սենցովի ճակատագրով

41466073_2373405219366880_3893370824278671360_nՎենետիկի 75-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ մեքսիկացի ռեժիսոր Գիլմերո Դել Տորոն  անհանգստություն է հայտնել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի առողջության հետ կապված և կոչ արել անհապաղ ազատել նրան։

«Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժյուրին մտահոգված է Օլեգ Սենցովի ֆիզիկական վիճակով, ով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Կինոփառատոնի միջազգայինն ժյուրին միանում է կինոինդուստրիայի և մշակութային հանրության դիմումին՝ անհապաղ ազատ արձակել Օլեգին, որպեսզի խուսափենք նրա մահից»,- ասված է փառատոնի ժյուրիի տարածած  հաղորդագրության մեջ։

Հ․Գ․Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում, 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացիներին։ Սենցովի ներման խնդրագիրը, որն ուղարկվել է նրա մոր կողմից, չի ընդունվել ու չի քննարկվել, քանի որ ռուսական օրենքներով այդ փաստաթուղթը պետք է հենց ազատազրկված անձն ուղարկի։

Դիտվել է 17 անգամ