5 ֆիլմ Նյու Յորքի մասին

Նյու Յորքը մի մեծ նկարահանման հրապարակ է։ Այն այնքան յուրօրինակ է , որ յուրաքանչյուր թաղամաս  մի առանձին քաղաք է հիշեցնում,  երբեմն էլ՝ առանձին պետություն: Ռեժիսորներն այնքան սիրեցին այս հսկա մեգապոլիսը, որ այն դարձավ  շատ կուլտային ֆիլմերի նկարահանման վայր:

տաքսի

«Տաքսիստը» (Taxi Driver), 1976թ․

Մարտին Սկորսեզեի 1976 թվականին նկարած ֆիլմը  Կաննի կինոփառատոնում արժանացել է  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Ռոբերտ դե Նիրոն  խաղում է Վիետնամի պատերազմի վետերան Թրեվիս Բիքլի դերը ( Travis Bickle), որը ստիպված է աշխատել որպես տաքսու վարորդ Նյու Յորքում: Բիքլին տառապում է անքնությունից։ Ամեն երեկո նա պտտվում է Մանհեթենի փողոցներում, փորձում է գտնել հաճախորդներ ` դեպրեսիայից փախչելու հույսով։ Ֆիլմի տեսարանները նկարահանված են  Մանհեթենի միջին և վերին մասերում։

տիֆանի

«Նախաճաշ Տիֆանիի մոտ»  (Breakfast at Tiffany’s), 1961

Հավանաբար, յուրաքանչյուր աղջիկ, որը գալիս է Նյու Յորք գիտի Հոլլի Գոլայթլի անունը՝ «Նախաճաշ Տիֆանիի մոտ»  ֆիլմի հայտնի հերոսուհուն՝ Օդրի Հեփբերնին։ Բոլորն հիշում են քաղաքի հայտնի տեսարանը, երբ լուսաբացին՝  երեկոյան զգեստով, աղջիկը քայլում է Նյու Յորքում՝ մի ձեռքին կրուասան, իսկ մյուսում՝ մի բաժակ սուրճ։  Աղջիկը կանգնում է 5-րդ պողոտայի 57-րդ փողոցում  գտնվող Tiffany ոսկերչական խանութի ցուցափեղկի դիմաց ու նայում արևի առաջին ճառագայթներից փայլող ադամանդներին: Հոլլին եկել է հեռավոր նահանգից, որտեղ նրան են սպասում  տարեց ամուսնինն ու նրա չորս մեծ զավակները։ Իսկ Հոլլիի շատ սիրելի եղբայրը՝ Ֆրեդը  պատերազմ է գնացել։ Բայց, ոչ ոք այդ  մասին չգիտի:

գեթսբին

«Մեծն Գեթսբին»   (The Great Gatsby), 2013

Ֆիլմը նկարված է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպի հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են անզուգական Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուեյրը  (Tobey Maguire) և բրիտանացի դերասանուհի Քերի Մալլիգանը (Carey Mulligan)։ Ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանը հատուկ նկարահանումների համար տեղափոխվեց Մանհեթեն։ Սակայն, արագորեն  փոփոխվող  Նյու Յորքում դա հնարավոր չեղավ իրականացնել։ Ուստի, ռեժիսորը ստիպված ստեղծագործական  խմբի հետ սկսեց փնտրել  նկարահանման նոր վայրեր իր հայրենիքում՝ Սիդնեյում։ Հենց այնտեղ էլ նկարահանվել են ֆիլմի առանձնատան երեկոների խելագար տեսարանները։ Սակայն, հանդիսատեսը կինոնկարում տեսնում է Նյու Յորքի հայտնի վայրերը՝  Քուինսբորո կամուրջը, հյուրանոց Պլազան, վերգետնյա մետրոն և  շատ ուրիշ վայրեր:

1 անգամ

«Մի անգամ Ամերիկայում»(Once Upon a Time in America), 1984

Սերջիո Լեոնեի վերջին ռեժիսորական աշախատանքը ներառված է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում։ Ֆիլմը պատմություն է գանգստերների կյանքից՝ ամերիկայան «չոր օրենքի» ժամանակներում: Մանկության ընկերները՝ Լափշան (Robert De Niro),  Մաքսը (James Woods), Գաբին (Յակոբոս Hayden) և Թեքը (William Forsythe) ապրում են Մանհեթենի աղքատ հրեական թաղամասում: Երեխաները խոստացել են հարստանալ և օգնել միմյանց: Կինոնկարի շատ տեսարաններ նկարահանվել են Բրուքլին Դամբո թաղամասում, իսկ դրանցից մեկը՝ Մանհեթենի կամուրջը դարձավ ֆիլմի այցեքարտը։

մանհեթ

«Մանհեթեն»(Manhattan), 1979

Այս զարմանահրաշ ֆիլմը համարվում է ռեժիսոր և դերասան Վուդի Ալենի կինոկարիերայի մարգարիտը:  Գլխավոր հերոսը՝  միջին տարիքի մտավորական Իսահակ Դևիսը Մանհեթենից (Ալեն), խճճվել է մի քանի կանանց հետ իր հարաբերություններում: Նյու Յորքը դառնում է հերոսի մտավոր ճնշումների և հանդիպումների վայրը։ Հայտնի տեսարաններից մեկը,  որտեղ նա նստած է իր կրքերից մեկի հետ՝ Քուինսբորո կամուրջը , հետագայում լայնորեն օգտագործվեց նյույորքյան լուսանկարիչների շրջանում։

 

 

 

Դիտվել է 128 անգամ