Հայ ռեժիսորների գրոհը ռուսական «Կինոշոկ»

Անապայում՝ սեպտեմբերի 3-ից մեկնարկած ԱՊՀ և Բալթյան երկրների  «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն այս տարի աննխադեպ է հայ ռեժիսորների մասնակցությամբ։

34.thumbԻնչպես տեղակացնում է newsru.com-ը, փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է  10 ֆիլմ, այդ թվում նաև հայ ռեժիսորների՝ Մաքսիմ Հայրապետովի «Արմենը և ես», Անահիտ Աբադի «Եվա» (հայ-իրանական համատեղ արտադրություն)։ Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ։ Այս մրցույթում  ցուցադրվելու է Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» (Հայաստան-Ռուսաստան) ֆիլմը։ Վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 14 ֆիլմ։  Հայ ռեժիսոր Վահագն Խաչատրյանի 21 րոպեանոց «Լուսինը, արևը և հրացանակիրները» ֆիլմը նույնպես ընդգրկված է այս մրցույթում։ 

Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժուրիի կազմում  ընդգրկված է նաև  օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։

Նշենք , որ  փառատոնն ունի 5 մրցութային ծրագիր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերի մրցույթ, «ՏՎ-շոկ» (խաղարկային հեռուստաֆիլմեր), մանկական ֆիլմերի  մրցույթ («Киномалышок»)։ Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է շուրջ 70 ֆիլմ։ Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր։ «Կինոշոկը» կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։

 

 

 

 

Դիտվել է 29 անգամ