Հայ  ռեժիսորների հաջողությունը եվրոպական կինոփառատոներում

Մերօրյա ընթերցողին և հանդիսատեսին տեղեկացնելու կամ հիշեցնելու համար ազգային ֆիլմարվեստի պատմության մոռացված փաստերը, կինոգետ Սիրանույշ Գալստայանը՝ մեջբերելով արտասհամանյան մամուլի հրապարկումների էջերից  հակիրճ անդրադարձով  հիշատակել է  որոշ հայ ռեժիսորների հաջողությունը եվրոպական կինոփառատոներում։  

33Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմը մինչ օրս միակ լիամետրաժ խաղարկային կինոնկարն է, որ ընդգրկված է եղել Կաննի փառատոնի հիմնական մրցույթում, 1964-ին նույն փառատոնի կարճամետրաժ ծրագրում Սերգեյ Գերասիմովի ընտրությամբ ընդգրկվել էր Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը», որում կայացել է Գուժ Մանուկյանի հոյակապ դեբյուտը:

f52a577f034808_52a577f034bf9Հենրիկ Մալյանի «Նահապետ» (1977), «Կտոր մը երկինք» (1980) ֆիլմերին բարձր գնահատական է տրվել անգլիական «National Film Theatre», «Daily Telegraph», «Times», ֆրանսիական` «Cahier du Cinema» և այլ երկրների պարբերականների էջերում:

1974-ին, Մանհայմի կինոփառատոնի (նկատի ունեցեք, խորհրդային ժամանակ և ոչ թե ԳԴՀ, այլ` ԳՖՀ տարածքում) գլխավոր` «Ոսկե դուկատ» մրցանակին է արժանացել Կարեն Գևորգյանի` վավերագրական ոճով բեմադրված «Խաչմերուկ» խաղարկային կինոնկարը:

1978-ին Պրահայի հեռուստատեսային ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր` «Զլատա Պրահա» մրցանակն է ստանում Առնոլդ Աղաբաբյանի (Աղաբաբով) և Արկադի Հայրապետյանի բեմադրած «Արևիկ» կինոնկարը:Նշանակալից է եղել նաև 1980 թվականը: Սուրեն Բաբայանի երախայրիքը` «Արարման ութերորդ օրը» ֆիլմը, արժանացել է Տրիեստի (Իտալիա) կինոփառատոնի` լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին:

«Թթենի»Նույն տարին ֆրանսիական Լիլ քաղաքում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակը (Գրան Պրի) տրվում է Գենադի Մելքոնյանի «Թթենի» կինոնկարին:

1986-ին Վենետիկի կինոփառատոնում լավագույն ֆիլմի` «Պասինետիի մրցանակը» տրվում է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» կինոնկարին, Գալյա Նովենցը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանանում է Հատուկ դիպլոմի, իսկ նրա խաղը համեմատվում է մեծն իտալուհի Աննա Մանյանիի կատարումների հետ:

Փառատոնային հաջողություններ ունեցել են և հայ վավերագրողները: Այսպես, Ռուբեն Գևորգյանցի «Բարի հետք» կինոնկարն (1981) արժանանացել է Օբերհաուզենի (Գերմանիա) կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի Գլխավոր մրցանակին, Վիլնյուսի (Լիտվա) կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակին, ինչպես նաև Հոնկոնգի և այլ փառատոների մրցանակների: 1988-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակին է արժանանում Հարություն Խաչատրյանի «Կոնդ» կինոնկարը:

Այսքանը հայ կինոյի` խորհրդային դարաշրջանում գրանցած միջազգային հաջողությունների մասին: Հոդվածը թվարկումների անվերջ շարանի չվերածելու համար նշենք միայն, որ այդ շրջանի հայկական ֆիլմերը բազմիցս արժանացել են նաև Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում անցկացվող Համամիութենական ամենամյա կինոփառատոնի Գլխավոր մրցանակներին, իսկ հայ դերասանները հաճախ են ճանաչվել «Լավագույն դերասան» նույն այդ փառատոնի շրջանակներում:

Սիրանույշ Գալստյան,

կինոգետ

Դիտվել է 120 անգամ