Վենետիկի կինոփառատոն․ 2018-ի աստղային կազմը  

75-ը  Վենետիկի միջազգային կինոփառատոնի համար ծաղկուն տարիք է: Հոբելյանական մեկնարկից առաջ փառատոնը հրաշալի վիճակում է և իր կազմում ներառել է աստղային դերասանների, հայտնի ռեժիսորների և մրցանակների հավակնորդ ֆիլմերի, գրում է The Guardian-ը: Փառատոնի ծրագրում ներառված են Մայկ Լիի, Պոլ Գրինգրասսի, Կոեն եղբայրների, Լուկա Գուադանինոյի, Օրսոն Ուելսի և միայն մեկ կին ռեժիսորի՝ ավստրալիացի Ջենիֆեր Քենթի ֆիլմերի պրեմիերաները:

5000Այս տարի փառատոնը կբացի ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի մասին պատմող «Մարդը Լուսնի վրա» ֆիլմը, որը միավորել է «Լա-լա-Լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելին և աստղային դերասան Ռայան Գոսլինգին: Ֆիլմը խոստանում է լարված և շարժուն տիեզերական տեսարաններ, տպավորիչ պահեր՝ Արմսթրոնգի կնոջ մասնակցությամբ, որի դերում հանդես է գալիս «Գահը» ֆիլմի հայտնի դերասանուհի  Քլեիր Ֆոյը:

Ալֆոնսո Կուարոնը, որի վերջին ֆիլմը «Ձգողականությունն» էր, վերադառնում է նոր՝ «Հռոմ» ֆիլմով, որը հարգանքի տուրք է իր մանկության 1970-ականների Մեքսիկային: Այս ֆիլմը փառատոնի ծրագրում ընդգրկվել է մասամբ իր դիստրիբյուտորի՝ Netflix-ի և Կաննի կինոփառատոնի տնօրեն Թերիի Ֆրեմոնի միջև ծագած վեճի շնորհիվ, որի ժամանակ վերջինս որոշում կայացրեց, որ հեռարձակող հարթակի կողմից արդադրված ֆիլմերը չեն կարող ներկայացվել Կաննի հիմնական ծրագրում: Netflix-ն արագորեն հեռացրեց իր ֆիլմերը կինոփառատոնից: Վենետիկի կինոփառատոնին ցուցադրվելիք մի շարք բարձր դիտարկում ունեցող ֆիլմեր նույնպես օգուտ են քաղել այս վեճից: Նրանց շարքում է «Քամու հակառակ կողմը» դրաման, որը 1970ականներին նկարահանել է Օրսոն Ուելսը և վերջերս ավարտին հասցրել Ֆրանկ Մարշալը:

Միևնույն ժամանակ, Կաննում սովորաբար ցուցադրված այլ ֆիլմեր հանկարծակի ներկայացվել են իտալական փառատոնում: Ռեժիսոր Ժակ Օդիարի  «Սիսթերս եղբայրները» (The Sisters Brothers) ֆիլմը շատ էին ցանկանում տեսնել կինոփառատոնում: Օդիարի նախորդ ֆիլմը՝ «Դիպանը» մեծ գնահատանքի էր արժանացել 2015 թ․-ի Կաննի կինոփառատոնի ժամանակ, այնուհետև նրա երկու ֆիլմերը՝ «Ժանգ և ոսկորը» և «Մարգարեն» նույնպես ջերմ ընդունելության արժանացան այնտեղ: Սակայն «Սիսթերս եղբայրները» այժմ առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:

isՌեժիսոր Օլիվիե Ասայասի «Երկակի կյանքեր» ֆիլմը նույնպես առաջին անգամ կցուցադրվի փառատոնի ընթացքում: Նմանատիպ պատմություն ունեն նաև մեքսիկացի ռեժիսոր Կարլոս Ռայգադասի և հույն ռեժիսոր Յորգես Լանտիմոսի ֆիլմերը: Յորգես Լանտիմոսի «Ֆավորիտը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը նույնպես կկայանա Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:

Բրիտանացի ռեժիսորները նույնպես ունեն Վենետիկի Լիդոյում ցուցադրվելիք ուժեղ ֆիլմեր: Մայք Լին, ով 2004-ին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի իր «Վերա Դրեյք» ֆիլմի համար, վերադառնում է «Պետերլո» ֆիլմով, որը էպիկական պատմություն է Մանչեսթերում 1819 թ. տեղի ունեցած կոտորածի մասին: Գրինգրասի «Հուլիսի 22»-ը նույնպես հիմնաված է իրական պատմության վրա՝ Նորվեգիայում 2011 թ. Անդրես Բրեյվիկ կողմից իրագործված սպանդի վրա, որին զոհ Է դարձել 77 մարդ: Այս ֆիլմը նույնպես  Netflix-ը է նկարել։ Միևնույն ժամանակ, Կոեն եղբայրների «Բասըեր Սքրագգսի բալլադը» ֆիլմի հետևում Ամազոնն է կանգնած: Այն ցուցադրվել է որպես հեռուստատեսային սերիալ և վերածվել լիամետրաժ ֆիլմի:

Փառատոնի աստղային կազմում է նաև երգչուհի Լեդի Գագան, ով դերասան Բրեդլի Կուպերի հետ հանդես է եկել «Աստղը ծնվել է» (A Star Is Born) ֆիլմի նոր տարբերակում։ Ֆիլմի պրեմիերան կկայանա փառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում: Այն կլինի նաև դեբյուտային Կուպերի համար, քանի որ վերջինս առաջին անգամ հադես է եկել որպես ֆիլմի ռեժիսոր:

Նման ուժեղ ծրագրի շուրջ հետաքրքրությունը արդյո՞ք նաև պայմանավոված է  նրանով, որ  փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան բավականաչափ «ջանքեր» է գործադրել  կին ռեժիսորների ֆիլմերը ցուցադրելու համար:

Նշենք, որի մրցութային ծրագրում ընդգրկված 21 ֆիլմից միայն մեկի ռեժիսորն է կին՝  ավստրալիացի  Ջենիֆեր Քենթը («Սոխակ»): «Հիմնական ծրագրում ընդգրկվել է ևս մեկ ֆիլմ միայն այն բանի համար, որ նրա հեղինակը կին է խիստ վիրավորական կլինի ռեժիսորի համար… ես կնախընտրեի փոխել աշխատանքս, եթե ստիպված լինեի ընտրել ֆիլմ միայն այն պատճառով, որ այն նկարահանել է կին և ոչ թե ֆիլմի որակի համար»,- նշել է Բարբերան:

Վենետիկի կինոփառատոնն աշխարհի ամենահին միջազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ Լիդո կղզում: Առաջին անգամ այն անցկացվել է 1932 թվականի օգոստոսի 6-21-ը՝ որպես կինեմատոգրաֆիկ արվեստի ցուցահանդես (Esposizione d’Arte), որը եղել է Վենետիկի բիենալեի մի մասը:

Թարգմանեց Սուսաննա Խաչատրյանը

 

 

 

Դիտվել է 35 անգամ