5 սերիալներ, որոնք նկարահանվել են գրական հայտնի ստեղծագործությունների հիման վրա

1_min2017-ը հաջողակ էր որակյալ սերիալների սիրահարների համար։ Ահա թե ինչ ստեղծագործություններ են էկրանավորվել այդ տարում` «Սպասուհու պատմությունը», «Ամերիկյան աստվածներ», «Բաբելոն-Բեռլին» և այլ հայտնի ստեղծագործությունների էկրանավորումը։

«Սպասուհու պատմությունը»

Սերիալը նկարահանվել է կանադացի հայտնի գրող Մարգարեթ Էթվուդի համանուն ստեղծագործության հիման վրա։ Գիրքը գրվել է 1985-ին, սակայն թեման ակտուլ է նաեւ այսօր։ Այն հակաուտոպիա է, անդրադռնում է  խիստ հայրապետական արժեքներին, տոտալիտարիզմին եւ սպասուհիների շարքին դասված կանանց նկատմամբ բռնություններին, որոնք լիովին տղամարդկանց ենթակայության տակ են։

Սերիալն արժանացավ «Էմմիի» որպես լավագույն դրամատիկական աշխատանք, իսկ Էլիզաբեթ Մոսսն ու Էնն Դաուդը, Ալեքսիս Բլեդելը պարգեւատրվել են որպես լավագույն դերասանուհիներ։ Ուշագրագ է, որ էպիզոդներից մեկում խաղացել է նաեւ Մարգարեթ Էթվուդի մայրը։

«Բաբելոն-Բեռլին»

Նատուրալիստական թրիլլերը, որի ստեղծման վրա, ըստ որոշ լուրերի, առասպելական մեծ գումարներ են ծախսվել, նկարահանվել է գերմանացի գրող Ֆոլկեր Կուտչերի գրքերի շարքի հիման վրա։ Ռեժիսորներն ու սցենարիստները իրապես աստղեր են, որոնք ստեղծել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են, «Փախիր Լոլա, փախիր», «Օծանելիք պատրաստողը. մի մարդասպանի պատմություն», «Գուդ բայ, Լենին»։

Իրադարձությունները զարգանում են 1920 – 1930 թվականներին Վեյմերյան Գերմանիայում։ Գլխավոր հերոսը ոստիկանության սպա է, որը բացահայտում է դաժան հանցագործություններ եւ արձանագրում է պատմության ընթացքի սարսափեցնող փոփոխությունները։ Ֆիլմում տեսանելի է տվյալ ժամանակաշրջանի զարմանահրաշ միջավայրը՝ ճարտարապետությունը, տրանսպորտը, հագուստը, կենցաղային շատ դրվագներ։

«Քայլելով տանջանքների վրայով»

Ալեքսեյ Խուդյակովը ժամանակակից առաջին ռեժիսորների է, որը համարձակվեց էկրանավորել Ալեքսեյ Տոլստոյի «Քայլելով տանջանքների վրայով» ստեղծագործությունը։ Արժե նայել եւ կտրվել հազիվ թե ստացվի, քանի որ կերպարներն ուժեղ եւ համոզիչ են, աչքի համար էլ հաճելի է, քանի որ տվյալ ժամանակաշրջանի մեծահարուստ ընտանիքների աղջիկները իրենց հագուստով աչք էին շոյում։ Սպիտակ սպաներ, կարմիր կոմիսարներ, խառը հասարակություն՝ անարխիստներ եւ ուղղակի հանցագործներ, ժամանակաշրջանի բոլոր կերպարները կան ֆիլմում։

 «Չէ՞ որ նա Գրեյսն է»

Կրկին Մարգարեթ Էթվուդ։ 2017-ը նրա համար անտարակույս հաջողակ տարի էր։   1996 թվականի «Չէ՞ որ նա Գրեյսն է» ստեղծագործությունը նոր կյանք ստացավ սերիալով։

Գրեյս Մարկսին մեղադրում են սպանության համար, որը նա չի կատարել։ Դժվար չէ հասկանալ, որ աղջկան ոչ ոք չի հավատում, եւ նրան պատրաստվում են դատապարտել օրենքի ողջ խստությամբ։ Հերոսուհուն պաշտպանում է բժիշկ Սայմոն Ջորդանը՝ պատրաստվելով օգնել նրան «հիշել ամենը»։

«Ամերիկյան աստվածներ»

Այս սերիալը, որը «գրողի ծոցն է նետել հեռուստատեսության բոլոր օրենքները», նկարահանվել է Նիլ Հեյմանի համանուն վեպի հիման վրա։ Հեղինակն ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել սցենարի ստեղծման գործում։ Բացի նրանից, սցենարիստների թվում է Բրայան Ֆուլլերը, որը հայտնի է «Հաննիբալ»-ից, ու այս սերիալում էլ ֆիլմաշարի յուրահատուկ ոճ է մտցրել։

Գլխավոր հերոս Թենը դուրս է գալիս բանտից՝ հույս ունենալով կյանքը դասավորել, սակայն իրադարձություններն ընթանում են ամենեւին էլ ոչ նրա ծրագրի համաձայն։ Արդյունքում ստացվում է էպատաժային եւ լարված կրիմինալ պատմություն՝ սեւ հումորով ու սերիալային ժանրին հատուկ տարբեր էլեմենտներով։ «Ամերիկյան աստվածները» նաեւ քննադատում է ժամանակակից քաղաքաքան իրավիճակն ԱՄՆ-ում, այդ թվում՝ հատկապես Թրամփին։

Դիտվել է 96 անգամ