Վենետիկի կինոփառատոն 2018՝ Լեդի Գագա, Կոեն եղբայրներ, Ռայան Հոսլինգ․․․

is (1)Վենետիկյան ծոցի կղզիներից մեկում՝ Լիդոյում, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը 75-րդ անգամ կանցկացվի Վենետիկյան կինոփառատոնը։ Կաննի հավերժ մրացակից համարվող այս փառատոնն այս տարի, դատելով ծրագրից, նապատակ ունի առաջ անցնել, քանի դեռ Կաննը սկանդալների ու փառատոնի՝ ոչ բավարար մոդեռնիզացված լինելու վեճերի մեջ է։ Ժյուրին կրկին կղեկավարի նախորդ տարի մեծ հաջողություն գրանցած Գիլերմո դել Տորոն. նրա «Ջրի ձեւը» ստացավ «Ոսկե արմավենի»։

Վենետիկը կազմել է ոչ միայն աստղային, այլեւ ժամանակակից ծրագիր։ Հեռարձակման հսկա Netflix-ը, Ֆրանսիայի կինոթատրոններում ֆիլմերի պարտադիր վարձույթի պատճառով Կաննի հետ վիճելուց հետո իր ֆիլմերը հանձնեց նվազ սկզբունքային Վենետիկին։ Այսպիսով, հանդիսատեսը կարող է դիտել հեռարձակման հսկայի վեց ֆիլմ։ ԱլֆոնսոԿուարոնի ինքնակենսագրական «Հռոմ» ֆիլմը, Պոլ Գրինգրասսի ֆիլմը Բրեյվիկի մասին՝ «Հուլիսի 22-ի», Կոեն եղբայրների վեսթերնը, նրանց առաջին թվային ֆիլմը՝ «Բեսթեր Սկրագսի բալլադը», Ալեսսիո Կրեմոնինիի «Իմ մաշկի վրա» և  Netflix-ի ուժերով ավարտին հասցված Օրսոնա Ուելլսի «Քամու մյուս երեսը» (Other side of the wind) ֆիլմերը, և բացի սրանցից, նաեւ Ուելլսի դոկումնետալ աշխատանքը` «Նրանք ինձ կսիրեն, երբ ես կմեռնեմ» (They’ll love me when I’m dead)։

Երկրորդ անգամ Վենետիկում կանցկացվի VR-ֆիլմերի առանձին մրցույթ, Կաննում կարմիր գորգի վրա սելֆիներ անելու արգելքի վրա այս փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան պարզապես ծիծաղում է, ու միակ թերեւս թրենդը, որ նրան առայժմ չի հաջողվում ներառել այս տարվա ծրագրում, մասնակիցների գենդերային կազմն է։ Գլխավոր մրցույթում կին ռեժիսորի նկարահանած միայն մեկ ֆիլմ է ՝ Ջեննիֆեր Քենտի «Սոխակը»։

Փառատոնում նոր ֆիլմով հանդես կգա հայտնի «Լա-Լա-Լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելլան, այս ֆիլմը կոչվում է «Առաջին մարդը», Ժակ Օդինարը կներկայացնի իր «Սիսթերս եղբայրները», բրիտանացի դասական Մայքլ  Լին՝ իր «Պետերլոո»-ն, որը պատմում է խաղաղ ցույցը ցրելու մասին Մանչեսթրում 1819-ին  եւ Լուկի Գուադանինոն՝ «Սուսպիրիան»։ Մրցույթից դուրս կցուցադրվի ռեժիսոր Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվեցը»՝ գլխավոր դերում Լեդի Գագա, ինչպես նաեւ Էլեն Ֆերրանտեի բեսթսելլերի էկրանավորումը՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», ռեժիսոր Սավերիո Կոստանցո, որը 2014-ին Վենետիկում ցուցադրեց իր թրիլլերը` «Սոված սրտերը»։

Վենետիկայան կինոփառատոնը Բարբերի տնօրինության շրջանում դարձել է ֆիլմերի համար պաշտոնական առաջին եւ հնարավոր է կարեւոր կանգառներից մեկը դեպի «Օսկար». «Գրավիտացիա», «Բերդմեն», «Ուշադրության կենտրոնում», «Լա-լա-Լենդ» եւ «Ջրի ձեւն» առաջին անգամ ցուցադրվել են հենց այստեղ։

Մրցութային ծրագրի ֆիլմերը

• «Մարդը Լուսնի վրա» (First Man), ռեժիսոր Դեմիեն Շազելլ

• «Սուսպիրիա» (Suspiria), ռեժիսոր Լուկա Գուադանինո

• «Անհեղինակ աշխատանքը» (Werk Ohne Autor), ռեժիսոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ

• «Սոխակը» (The Nightingale), ռեժիսոր Ջենիֆեր Քենթ

• «Ֆավորիտը» (The Favourite), ռեժիսոր Յորգես Լանտիմոս

• «Պետերլոո» (Peterloo), ռեժիսոր Մայկ Լի

• «Capri-Revolution», ռեժիսոր Մարիո Մարիոնե

• «What You Gonna Do When The World’s On Fire?», ռեժիսոր Ռոբերտո Միներվինի

• «Մայրամուտը» (Sunset), ռեժիսոր Լասլո Նեմեշ

• «Հռոմ» (Roma), ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն

• «Սիսթերս եղբայրները» (The Sisters Brothers), ռեժիսոր Ժակ Օդիար

• «Լույսի Ձայնը» (Vox Lux), ռեժիսոր Բրեդի Կորբետ

• «Հուլիսի 22» (22 July), ռեժիսոր Պոլ Գրինգրասս

• «Բասըեր Սքրագգսի բալլադը» (The Ballad of Buster Scruggs), ռեժիսոր Ջոել Կոեն, Իտան Կոեն

• «Սարը» (The Mountain), ռեիսոր Րիկ Էլվերսոն

• «Երկակի կյանքեր» (Doubles vies), ռեժիսոր Օլիվիե Ասսայաս

• «Dragged Across Concrete», ռեժիսոր Ս. Կրեյգ Զալեր

• «Մոտ թշնամիները» (Frères ennemis), ռեժիսոր Դեյվիդ Էլհոֆֆեն

• «Մեր ժամանակը» (Nuestro tiempo), ռեժիսոր Կարլոս Ռայգադաս

• «Վան Գոգ. Հավերժության շեմին» (At Eternity’s Gate), ռեժիսոր Ջուլիան Շնաբել

• «Acusada», ռեժիսոր Գոնսալո Տոբալ

• «Killing», ռեժիսոր Սինյա Ցուկամոտո

Դիտվել է 49 անգամ