Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հորդորով, անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը։ Նախարար  Մակունցը հավաստիացրել է ներկաներին, որ իրենք պատրաստակամ են լուծելու «Չնչիկի»  և  ոլորտում առակա մնացած բոլոր  խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն ստացել հանգուցալուծում․ «Մենք պայմանվորվեցինք Շահբազյանի հետ, որ դադարեցնի հացադուլը, որովհետև այստեղ որևէ  մեկը հակառակ բևեռում չի, մենք բոլորս ունենք նույն նպատակները՝ ունենալ մցունակ ու լավ կինո»։ Նախարարը խոստացավ, որ բոլոր գործընթացները կիրականցվեն թափանցիկ ու արդար ձևով։

14015249Հիշեցնենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանը հայտարարել էր, որ օգոստոսի 22-ից  հացադուլ է սկսելու  ՀՀ մշակույթի նախարարության շենքի մոտ։ Ռեժիսորի այս որոշումը կապված էր «Չնչիկ» ֆիլմի հետ։ Ֆիլմի արտադրական փուլն ավարտվել է դեռևս 2009 թ․ դեկտեմբերին, սակայն մնացել են ձայնային մոնտաժի ու որոշ այլ աշխատանքներ, որոնք ավարտելու համար անհրաժեշտ  է 18 մլն դրամ։

Դիտվել է 83 անգամ