Ռեժիսոր Արամ Շահբազյանը հացադուլ է սկսելու

shahbazyan.thumbԿինոռեժիսոր Արամ Շահբազյանը հայտարարել  է, որ օգոստոսի 22-ին հացադուլ է սկսելու  ՀՀ մշակույթի նախարարության շենքի մոտ։ Ռեժիսորը ասել է, որ հացադուլ սկսելու իր որոշումը կապված է «Չնչիկ» ֆիլմի հետագա ճակատագրի հետ։

Ֆիլմի արտադրական փուլն ավարտվել է դեռևս 2009 թ, սակայն մնացել են ձայնային մոնտաժի որոշ աշխատանքներ, որոնք ավարտելու համար անհրաժեշտ  է 18 մլն դրամ։ Մշակույթի վերջին երեք նախարարներն այդպես էլ  մինչև այսօր չեն կարողանում հարցի վերբերյալ որոշում կայացնել։

Դիտվել է 138 անգամ