Մայքլ Քեյնը ազատական 1960-ականների և բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի մասին

Մայքլ Քեյնը կինոաշխարհը նվաճեց դեռևս 1960-ականներին, երբ խաղաց իր ամենահայտնի դերերից մեկը «Էլֆերում»: Esquire-ը զրուցել է դերասանի հետ ազատական 1960-ականների, որոնց մասին Քեյնը պատմել էր իր վերջին՝ «Իմ սերունդը» վավերագրական ֆիլմում, և բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի մասին:

ca0d6480e925321f242ea6e8af71da6a_ce_2000x1066x0x0_cropped_960x600

- Ավելի շատ դուք 1960-ականների Լոնդոնի ի՞նչն եք կարոտում:

- Ինձ թվում է, լոնդոնյան հասարակությունը մի քիչ խաղաղվել է: Ոչ թե որ ես հաճախ եմ դուրս գալիս, համենայն դեպս 85 տարեկան եմ, երեկույթներն արդեն ինձ համար չեն: Բայց նախկինում, եթե ինձ պետք էր քննարկել նախագիծը պրոդյուսերի եհտ, մենք գնում էինք ռեստորան և այնտեղ քննարկում: Իսկ հիմա երիտասարդ սերունդն ինտերնետ ունի, որը փոխել է ամեն ինչ: Նրանք նստած են տանը և սցենարը կարդում են հեռախոսով, որ նրան են ուղարկել փոստով: Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչի մասին եմ ասում: Ինտերնետը զարմանալի բան է, և ես ինքս էլ օգտատեր եմ: Բայց այն ժամանակ, 60-ականներին, իրական շփում կար, հասկանո՞ւմ եք: Բոլորն ինչ-որ տեղ էին գնում, որպեսզի ինչ-որ մեկի հետ հանդիպեն: Իսկ հիմա կա ինտերնետ, և կարելի է առհասարակ բնակարանից դուրս չգալ. նստել աթոռին կամ զուգարանում և շփվել ողջ աշխարհի հետ:

- «Էլֆեր» ֆիլմից հետո դուք դարձաք սրբություն: Իսկ ո՞վ էր կուռք այն ժամանակ ձեզ համար:

- Մարլոն Բրանդոն և Համֆրի Բոգարտը՝ այս երկուսը: Մարլոնը հրաշալի էր:

Michael Caine Throwing A Punch- Ո՞ր հինգ ֆիլմերը, ըստ ձեզ, պետք է նայի յուրաքանչյուր տղամարդ:

- Համֆրի Բոգարտի «Կասաբլանկան». սա իմ ամենասիրած ֆիլմն է: «Երրորդ մարդը»՝ Քերոլ Ռիդի լրտեսական ֆիլմը: «Նավահանգստում»՝ Մարլոն Բրանդոյի, և «Լոուրենս Արաբացին» Պիտեր Օ՚Թուլի մասնակցությամբ. սա սքանչելի ֆիլմ է: Կարծում եմ, կարելի է ցանկում ներառել Քրիստոֆեր Նոլանի ցանկացած ֆիլմ. ես գործնականում նկարահանվել եմ բոլորում: Ինձ թվում է, նա մեծ կինոռեժիսոր է, նոր Դևիդ Լին: Նա ասում է, որ ես իր երջանիկ թալիսմանն եմ: Դե, իսկ ես երջանիկ եմ, որ «Դյունկերկը» կինովարձույթում հավաքեց կես միլիարդ դոլարից ավելի:

- Ձեր ֆիլմերից ո՞ր մեկը դուք կցանկանայիք կրկին տեսնել մեծ էկրանին:

- Հավանաբար, «Էլֆերը» (1966): Ավելի նորերից ես կնշեի «Անուղղելի սրիկաները» (1988)՝ իմ սիրելի ֆիլմը, ամենածիծաղաշարժը, որտեղ ինձ վիճակվել է խաղալ: Դա երջանիկ ժամանակ էր. նկարահանում էինք Լազուրե ափին, աշխարհում եղած իմ ամենասիրելի վայրերից մեկը, և նկարահանումների ժամանակ ինձ համար առանձնատուն էին վարձել:

- Դուք ի՞նչ կդառնայիք, եթե չդասավորվեր դերասանական կարիերան:

- Եթե ես հնարավորություն ունենայի կրթություն ստանալու, ինչն անհնար էր այն պայմաններում, ուր ես մեծացել եմ, ես կդառնայի ճարտարապետ: Ես գիտեմ ամեն ինչ շինությունների և ճարտարապետության մասին: Հիմա ես զրուցում եմ ձեզ հետ Չելսի Հարբոր շրջանի բնակարանից, իմ առջև տեսնում եմ ամբողջ Լոնդոնը, ամբողջ այդ անսահման շինարարությունը, և ես երջանիկ եմ:

- Ձեր կարծիքով ի՞նչն է ամենալավը և ամենավատը ձեր սերնդի մեջ:

- Մեր ժամանակը ազատության ժամանակ էր. չկար որևէ ճնշում, մենք պարզապես անում էինք այն, ինչ ուզում էինք անել, հասկանո՞ւմ եք: Մենք պարզապես առաջ էինք շարժվում և անում: Գրողները պարզապես նստում ու գրում էին: Ամենավա՞տը իմ սերնդի մեջ: Մենք շատ էինք խմում: Թվում է, թե դա վատ է, բայց հետո 1970-ականները և թմրադեղերն էին, որ եկան փոխարինելու:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

Դիտվել է 59 անգամ