Գրեգորի Պեկ․ Հայկական ծագումով հոլիվուդյան դերասանը

Գրեգորի Պեկը Հոլիվուդի պատմության մեծագույն դերասաններից մեկն է։ Նրա հայկական արմատների մասին բազում անգամներ են գրել ու խոսել․ հայրը իռլանդահայկական ծագումով դեղագործ է եղել, որը վաղ տարիքից որդուն սովորեցրել է հայերեն գրել ու կարդալ։Պեկը լավ է սովորել դպրոցում, աչքի է ընկել կարգապահությամբ ու աշխատասիրությամբ։

Gregory-Peck«Օսկար» մրցանակի դափնեկիր է։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ հորիզոնականում։

Լինելով արդեն հայտնի դերասան Գրեգորի Պեկը նկարահանվեց «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ խաղում էր ռուս պարտիզանի դեր: Պեկի խաղընկերը ֆիլմում եղել է այն ժամանակների թատրոնի և բալետի աստղ Թամարա Թումանովան (հայկական ծագում) :

Հիսուն տարվա աշխատանք կինոյում և ավելի քան հիսուն ֆիլմեր: Ամենահայտնիներն են՝ «Վախի հրվանդան» (Ռոբերտ դե Նիրոյի հետ), «Կարմիրը և սևը», «Մակկենայի ոսկին», «Հռոմեական արձակուրդ» (Օդրի Հեպբյորնի հետ), «Սպանել ծաղրասարյակին», որը դարձավ լավագույնը կինոռեժիսոր Ռոբերթ Մալիգանի եւ գլխավոր դերում հանդես եկած դերասան Գրիեգորի Պեկի կարիերայում։ Վերջինս արժանացավ «Օսկարի»՝ լավագույն տղամարդու դերի համար, իսկ ֆիլմը ներկայացվեց «Օսկարի» 8 անվանակարգերում, վերցրեց՝ երեքը։

Մեր օրերում կինոնկարը մի շնչով նայվում է, չնայած բավական ծանր մթնոլորտին։ Եվ ցավոք, դեռեւս շարունակում է ակտուալ մնալ և ոչ միայն Միացյալ Նահանգներում։

Դիտվել է 84 անգամ