Կինոն հանրային կապերում

Self-PR-Film-makersՖիլմը ամենից առաջ հաղորդակցություն է. ինֆորմացիայի տարածումը հետևում է այս կանոնին: Ինֆորմացիայի որակական բովանդակությունը պետք է դուր գա հասարակությանը. օբյեկտիվությունը պետք է լինի լրացված հաճելի ձևավորմամբ: Կինոն և հեռուստատեսությունը հանդիսատեսից պահանջում են ավելի քիչ ջանք, քան կարդալը կամ լսելը և այդ հեշտությունը, ինքնին, հաճելի լինելով, ապահովում է PR ոլորտի հաղորդակցական տեխնոլոգիաների շարքում այս միջոցների բարձրագույն դիրքը: 

Լյումիեր եղբայրների «Գործարանից ելքը» ֆիլմը PR ոլորտում ամենահիանալի աշխատանքներից է։ Իհարկե, սյուժեն չէր հուզում երևակայությունը, բայց տվյալ ժամանակի կինեմատոգրաֆի համար նոր ու անսովոր էր: «90 տարի անց այդ հանդիսատեսի թոռների հետաքրքրությունը ֆիլմերի հանդեպ ավելի անհետաքրքիր դարձավ»,- ասել է Նոյել Նոյմանը:

Կինոյի անընդհատ զարգացումը, գունավոր և ստերիո ֆիլմերը, կադրի և ձայնային նոր որակների հայտնվելը միշտ էլ հեղինակներին ստիպում էր վերանայել կինոարտադրության տեխնիկական ասպեկտները։ Եվ ռեժիսորները սկսեցին ուշադրություն դարձնել կինոարտադրության ձևական կողմին՝ տեխնիկական և կատարողական մասերին, որն էլ հետագայում սկսեց գերակայել բովանդակային որակների համեմատ։ Հանրային կապերի համար դա դարձավ մի տեսակ անփույթ վերաբերմունք այն նյութերի հանդեպ, որոնք պատասխանատու էին պատվիրատուի հետաքրքրությունների և դիտողի ցանկությունների համար։

«Տականք» ֆիլմում ամենահաջողված վավերագրական կադրերն էին, որոնք պատկերում էին սարդինայից պատրաստվող պահածոները, սակայն բովանդակային առումով թերություններ շատ կային: Բավարարվածությունը, որը դիտողը ստանում է ֆիլմից, դա ուղղակի բավարարվածություն չէ։ Եթե մենք միայն այդ կողմը դիտարկեինք կնշանակեր, որ մենք նվազեցնում ենք PR ֆիլմերի դերը և նշանակությունը։ Ինչպես նշում է Բեռնարդ Բյուֆֆեն «դա կնշանակեր PR ֆիլմի ցածրացում մինչև արհեստական արվեստի դրսևորման մակարդակ»։

Որպեսզի սովորեցներ իր 10 միլիոն թվաքանակով բանակին, ինչպես նաև նոր մարդիկ ներգրավեր զինված ուժերում, ԱՄՆ-ն իշխանությունները պատրաստեցին ուսուցողական ֆիլմաշար՝ նվիրված զինտեխնիկայի բոլոր տեսակներին՝ ատրճանակից մինչև տանկեր։ Դրանք զուտ տեխնիկական ֆիլմեր էին, որոնք ներկայացնում էին դրանց կիրառման առանձնահատկությունների, մեխանիզմների, հնարավոր բարդությունների և դրանց կանխարգելման միջոցների մասին։ Այդ 10 րոպե տևողությամբ ֆիլմերից յուրաքանչյուրում, կար գոնե մեկ կամ երկու հումորային դրվագ՝ լիցքաթափման համար։

Ֆիլմի առավելություն մյուս շփման միջոցների համեմատ կայանում է նրանում, որ նա ոչ միայն ամբողջությամբ պատասխանում է բոլոր պահանջվող հարցերին, այլ համապատասխանեցվում է ժամանակակից բանաձևի հետ, ըստ որի օբյեկտիվ ինֆորմացիան պետք է դուր գա հասցեատիրոջը: Ֆիլմի առավելությունն այն է, որ այն գիտելիքի տարածման աղբյուր է, այլ ոչ տեղեկատվության չոր կրող: Ֆիլմը ստեղծագործություն է, որն իր մեջ ներառում է նյութական միջավայրը (տեխնիկական, քաղաքական, ադմինիստրատիվ, կառուցվածքային) և նրանում ապրող մարդկանց (իրենց կյանքի գործունեության լրիվ դրսևորումներով՝ ֆիզիկական, տնտեսական, զգացմունքային, գիտակցական, էսթետիկական և այլն):

Ինֆորմացիան, որն ընկած է հանրային կապերի հիմքում հանդիսանում է ուսուցման ձևերից մեկը։ «Ավելի լավ է նայել լավ ֆիլմ, քան պասիվ կերպով ներկա գտնվել ներկայացմանը, որովհետև դա նշանակում է շատ թե քիչ մասնակցել կյանքի մասնիկին, քան իր սեփական կյանքին»:

Այսպիսինն է կերպարանափոխության հնարավորությունները՝ անձնավորումը, տեսողական հաղորդագրությունը, որոնք իր մեջ ընդգրկում է PR ֆիլմի ազդեցության ոլորտը: Հանրային կապերում բոլոր խնդիրները կարող են լուծվել ֆիլմի միջոցով: Ֆիլմը կարող է ոչնչացնել մարդկանց տարբերակող բոլոր խոչընդոտները՝ արտադրողի և սպառողի, տիրոջ և աշխատողի, պաշտոնյայի և քաղաքացու, գործատու և գործառուի: Խոսքը լինի կրթության կատարելագործման, կերպարի ընտրության կամ կոմերցիոն, ֆինանսական, կազմակերպչական կամ սոցիալական պլանի հարցերի, քաղաքականության, դաստիարակչական, ադմինիստրատիվ խնդիրների մասին, ապրանքի առաջխաղացման, թե հետապնդվող նպատակի հասնելու միջոցների մասին, PR ֆիլմը կարող է տալ այս ամենի պատասխանը:

Դրանք արտացոլում են կյանքը, որը կարելի է հեշտ հասկանալ ու զգալ, որովհետև այն կառուցված է գաղափարի շուրջ և նպատակի հետ համընթաց: Անգլիական կառավարությունը թողարկել էր երկաթգծի համար նախատեսված սարքավորումների մասին պատմող ֆիլմերի շարք՝ ներկայացնելու համար ամերիկացի հետազոտողին, ում կարծիքից էր կախված, արդյոք արտադրանքը դուրս կգա մեծ շուկա, թե՝ ոչ: Քանի որ ինժեները հնարավորություն չուներ անձամբ այցելել Անգլիա, 16մմ ժապավենի վրա նկարահանվեց ֆիլմ, ուղարկվեց և գործարքը հաջողությամբ կնքվեց: Այստեղ խոսքը գնում է կոնկրետ փաստերի մասին, որոնց միջոցով կարելի է դրական տրամադրվածություն ստեղծել ողջ հասարակության կամ նրա մի մասնիկի մոտ:

Շատ հաճախ ընկերության ղեկավարները որոշում են ցուցադրել իրենց գործունեության մասին ֆիլմը տարբեր լսարանների՝ աշխատողներ ընտանիքներ, ինժեներների համաժողովի, ծննդյան տոների, կորպորատիվ միջոցառումների, արտադրական ցուցահանդեսի ժամանակ, իրենց ներկայացուցիչներին, դիլերներին և դիստրիբյուտորներին, խոշոր հաճախորդներին: Ֆրանսիայում ընդունված է նույն ֆիլմը ցուցադրել նորից նույն տեղում աշխատանքի ընդունված աշխատակիցներին: Սակայն ավելի հեշտ է և արդյունավետ ունենալ միևնույն ֆիլմի տարբեր տարբերակները, որոնք կտարբերվեն դրված նպատակներով և հանդիսատեսի կատեգորիաներով:

«Յուրաքանչյուր նպատակի և լսարանի համար իր ֆիլմը». ահա հանրային կապերի մասնագետի ոսկյա կանոնը: Ֆիլմի համար որոշակի բանաձևի ընտրությունը յուրաքանչյուր դեպքում կախված է սոցիոլոգիայի հետևյալ օրենքից. «ֆիլմի ուսանելիությունը պետք է հակառակ լինի լսարանի կրթական մակարդակի մասնաբաժնին (ամենալայն իմաստով), որին նա դիմում է»: Այստեղ գործում է «հասկացողին բավական է» (լատիներեն՝ sapienti sat) սկզբունքը, և մասնագետներին հասցեագրելու դեպքում Ֆիլմը կարող է լինել ինֆորմացիայի տարածման ամենահասարակ աղբյուրը:

Բայց երբ հասցեատերերը ոչ մասնագետներ են, ֆիլմը պետք է լինի լիարժեք, հասկանալի կերպարներով, իր «պատմությամբ», որի շնորհիվ այն հանդիսատեսի մոտ սկզբում առաջացնում է նախ հետաքրքրություն, որից հետո տալիս է ցանկալի արդյունքը: Որոշ դեպքերում, երբ խոսքը գնում է շատ լուրջ խնդրի մասին, ինչպես օրինակ՝ անվտանգության հարցերն են, նախընտրելի է որպեսզի մասնագետներին ևս ցուցադրվի նույն ֆիլմ, ինչպես լայն հասարակության համար է ցուցադրվել:

Օրինակ՝ փայտամշակման արտադրությունում քիչ չեն տեխնիկական ֆիլմերը՝ տարբեր մեխանիզմների, հնարավոր դժբախտ պատահարների և նրանց պահպանման միջոցների մասին: 1957-58թթ. Ֆրանսիայում նկարահանվեց մի կորպորատիվ ֆիլմ, որը փայտամշակման արհեստանոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի ֆոնի վրա պատմում էր՝ ինչպես կարելի է խուսափել դրանից: Ֆիլմի հերոսները իրական մարդիկ էին՝ տերը, վարպետը, աշխատողը: Աշխատողներից մեկի մատը կտրվել էր վտանգավոր մեքենայով աշխատելիս: Այդ ֆիլմի ցուցադրությունից հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ հաջորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ դժբախտ պատահարների դեպքերը անհամեմատ նվազեցին:

Այսպիսով, հանրային կապերում ֆիլմը ունի յուրատեսակ կիրառություն։ Այն հնարավորություն է տալիս լուծել ընկերության առաջ ծառացած ռազմավարական և մարտավարական խնդիրները՝ հնարավորություն ստեղծելով բարենպաստ փոխգործակցության համար։

Պատրաստեց Լուսինե Օհանյանը

Դիտվել է 68 անգամ