Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը ֆիլմ են նկարահանում խարդախության մասին

17.thumbՀոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը երկար տարիների ընկերներ են։ Վերջերս նրանք սկսել են աշխատել  նոր կինոնախագծի վրա։ Դերասանները  ֆիլմ են նկարելու մի  խարդախի մասին, որը «Մոնոպոլիա» խաղով միլիոններ է աշխատել «Մաքդոնալդս» ցանցից։ Գլխավոր դերը կատարելու է Դեյմոնը։ Աֆլեքը ռեժիսորն է։

Ֆիլմը պատմելու է նախկին ոստիկանի մասին, որը 1987-2001 թվականներին կարողացել է խաբեության ճանապարհով աշխատել միլիոնավոր դոլարներ արագ սննդի ցանցի մրցանակներից։

Դիտվել է 3 անգամ