Տարվա ֆիլմի հավակնորդները

3005USA Today պորտալը կազմել է 11 հայտնի ֆիլմերի ցանկը, որոնք կինոքննադատների կարծիքով, հավակնում են  «Օսկար-2019» մրցանակին։ Ցանկում, ի թիվ այլ կինոնկարների, ընդգրկվել է «Աստղը ծնվել է» ֆիլմը, որը դերասան Բրեդլի Կուպերի  դեբյուտն է որպես ռեժիսոր, իսկ գլխավոր դերերից մեկը կատարում է Լեդի Գագան։

Կինոքննադատները նաև նշել են Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» և  Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի» կենսագրական դրամաները։ Ցուցակում են նաև «Այրիները» Ջոն Բերնթալի, «Կարող եք դու ինձ ներել» Մելիսա Մակ Կարտիի, «Սպիտակ տղա Րիկը» Մեթյու Մաքքոնահիի և «Գեղեցիկ տղան» Տիմոտի Շալոմենի մասնակցությամբ։

«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 24-ին։

Դիտվել է 3 անգամ