Ղազախական «Սեքս, վախ և համբուգեր» կարճամետրաժ ֆիլմը՝  Վենետիկի 75-րդ փառատոնի մրցութային ծրագրում

Ղազախ անկախ կինոգործիչների  «Սեքս, վախ և համբուգեր» կարճամետրաժ ֆիլմը  ընդգրկվել է  (օգոստոսի 29-ից  սեպտեմբերի 8-ը) Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz -ը։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, կինոնկարը  ներառված է փառատոնի  իր նշանակությամբ 2-րդ կարևոր՝ «Հորիզոն» մրցութային ծրագրի  կարճամետրաժ ֆիլմերի  բաժնում։ Այս բաժինը ներկայացնում է համաշխարհային կինոյի նոր միտումներն ու զարգացումները ։

photo_25627419-րոպեանոց «Սեքս, վախ և համբուրգեր» ֆիլմը պատմում է փոքրիկ արվեստանոցում՝ ահաբեկչական սպառնալիքի ներքո մեծացած 30-ամյա լուսանկարչի ու սիրո պատմության մասին։ «Մեր թիմը շատ ուրախ է, որ հնարավորություն է ստացել մասնակցելու այդ հեղինակավոր փառատոնին,  հուսով ենք այն դուր կգա ինչպես ղազախստանցի, այնպես էլ արտասահմանցի հանդիսատեսին։ Սա չափազանց  համարձակ ֆիլմ է, որտեղ դերասանները հանդես են եկել բարդ և բաց տեսարաններում »,- ասել է դերասան Չինգիզ Կապինը, որը խաղացել է ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Կինոնկարի բեմադրող ռեժիսորն է Էլդար Շիբանովը, իսկ սցենարի հեղինակները՝ Էլդար Շիբանովը և Յուլիա Լևիցկայն։

Դիտվել է 121 անգամ