Ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին

Ամերիկացի օսկարակիր դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը հայտարարել է, որ ինքն այլևս չի ցանկանում նկարահանվել ֆիլմերում: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն: «Երբեք մի՛ ասա երբեք, սակայն ես բավական լրջորեն որոշել եմ, որ դերասանության առումով սա ինձ համար ավարտ է», – ասել է 81-ամյա դերասանը:

5883210mՌեդֆորդի խոսքով, ինքը կցանկանար հեռանալ դրական նոտայով ու մտադիր է «շարժվել առաջ» դեպի վաստակած հանգիստը: Միաժամանակ, նա  չի բացառել, որ  կարող է մասնակցել որևէ նախագծի՝ որպես ռեժիսոր:

Ռոբերտ Ռեդֆորդը սկսել է աշխատել կինոյի ոլորտում 21 տարեկանում: Իր 60-ամյա կարիերայի ընթացում նա նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուտչ Կեսիդին և Սանդենս Քիդը», «Մեծն Գեթսբին» և այլն: 1981 թվականին նա արժանացել է Օսկար մրցանակի՝ որպես «Սովորական մարդիկ» ֆիլմի ռեժիսոր: Ռոբերտ Ռեդֆորդը 1981 թ. մի խումբ համակիրների ու համախոհների հետ որոշեց նպաստել ամերիկյան անկախ կինոյի զարգացմանը և հիմնադրեց «Սանդենս» փառատոնը` անվանելով այն ի պատիվ իր հերոսի, որին մարմնավորել է պաշտամունքային «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը»  վեստերնում:

oldmanandthegun_02

5885630q

5886188ae

5884437ac

5883732y

5882671a

Դիտվել է 104 անգամ