Ինգմար Բերգմանի սիրած ֆիլմերը

7fee1c3154ccde11162a4b481e5e979fԻնգմար Բերգմանի 100-ամյա տարելիցի կապակցությամբ հրապարակում ենք նրա սիրած ֆիլմերի շարքը։ Ինչ ֆիլմեր է բարձր գնահատել կինոյի պատմության ամենանշանակալի դեմքերից մեկը․  համր դասականից մինչեւ 21-րդ դարի սկիզբ՝ Տարկովսկի եւ Սկորսեզե․․․

01-02․ «Բերգ Էյվինդը եւ նրա կինը»,«Կառապանը»  (Վիկտոր Շյոստրյոմ՝ 1917, 1920)։

Իմ ծանոթությունը Վիկրոտ Շյոստրյոմի հետ՝ սկզբում կինոնկարների, ապա իր հետ անձամբ, զարմանալի անձնական փորձ էր։ Ամեն ինչ սկսվեց «Կառապանից»,  ես մոտ 12-13 տարեկան էի, երբ դիտեցի այդ ֆիլմը։ Այն մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, ես մինչեւ հոգուս խորքը տպավորված էի։ Այնպես չէ, որ հասկացել էի իմաստը, պարզապես ցնցված էի կինեմատոգրաֆի ուժից։ Փորձը շատ էմոցիոնալ էր եւ ես այն հիշում եմ մինչ օրս։ Հիշում եմ, որքան ուժեղ է ազդել ինձ վրա ֆիլմի առանձին դրվագներ։

03-05․ «Վերջին մարդը», «Ֆաուստ»,  «Արեւածագ»  (Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու 1924, 1927, 1927):

Կարծում եմ, որ թուլություն ունեմ 1920-ական թվականների համր կինոյի հանդեպ, երբ դեռ էկրանը չէր վարակվել ձայնով։ Կինոն այդ ժամանակ զարգացնում էր իր սեփական լեզուն։ Oրինակ՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն իր «Վերջին մարդը» ֆիլմով, Էմիլ Յանինգսի հետ։ Այս կինոնկարում ամեն ինչ փոխանցվում է բացառապես տեսաշարով, լի՝ արտառոց դինամիկայով եւ զգացմունքայնությամբ։ Այնուհետեւ Մուրնաուն նկարահանեց «Ֆաուստը» և իր գլուխգործոց՝ «Արեւածագը»։  Այս երեք զարմանահրաշ գործերը ապացուցում են, որ Մուրնաուն էրիխ ֆոն Շտրոhայմի հետ միասին զարգացրեց իր օրիգինալ եւ ինքնուրույն կինոլեզուն։

06․  «Ժաննա դը Արկի կրքերը» (Կարլ Թեոդոր Դրեյեր, 1928):

Ինձ դուր է գալիս Կարլ Թեոդոր Դրեյերը ինչ-որ հակասական ձեւով։ Նրա որոշ կինոնկարներ բառացիորեն վարակեցին ինձ։ Ինչ-որ կերպ նրան միշտ հաջողվեց իր աշխատանքում սիրողական մնալ։

07․ «Պարոն Հյուլոյի արձակուրդը»  (Ժակ Տատի, 1953):

Այս ֆիլմը ես անթիվ անգամներ եմ նայել։ Ամեն անգամ դիտելիս անհամբերությամբ եմ սպասում իմ սիրած հատվածներին։ Դրանք կարող են լինել ինչպես ամբողջական էպիզոդներ, այնպես էլ՝ առանձին դրվագներ։

08․ «Ճանապարհ» (Ֆեդերիկո Ֆելինի, 1954):

Ֆեդերիկո Ֆելինիի և Ակիրա Կուրոսավայի հետ միասին մենք պետք է կինոալմանախ պատրաստեինք, յուրաքանչյուրս սիրային մի պատմություն պետք է նկարահաներ։ Ես գնացի Հռոմ, պատրաստի սցենարով և բավական երկար ժամանակ անցկացրեցի Ֆելինիի հետ, մինչ սպասում էինք Կուրոսավային։ Սակայն, առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ գալ Ճապոնիայից, ուստի ծրագիրը փլուզվեց։  Փոխարենը ես շփվեցի Ֆելինիի հետ եւ հնարավորություն ունեցա հետեւել նրա աշխատանքին։ Նա հենց նոր էր ավարտում իր «Սատիրիկոնը»։  Ֆելինին ինձ դուր եկավ, թե՛ որպես մարդ, թե՛ որպես ռեժիսոր։ Ես մինչ օրս վերանայում եմ նրա աշխատանքները, օրինակի համար՝ «Ճանապարհը»։

09․ «Պսիխո»,  (Ալֆրեդ Հիչքոք, 1960):

Ալֆրեդ Հիչքոքը հրաշալի է տիրապետում տեխնիկային, սա  շատ հստակ երեւում է «Պսիխո» որոշ դրվագներում։ Սա շատ հետաքրքիր աշխատանք է, քանի որ Հիչքոքը պետք է այս ֆիլմը սեղմ ժամկետներում եւ բավական փոքր բյուջեով ավարտեր։ Այսպիսով, այս կինոնկարը շատ բան է պատմում հեղինակի մասին։ Բայց միշտ չէ, որ լավ բան է պատմում։ Հիչքոքը ինֆանտիլի տպավորություն է թողնում եւ բազում հարցեր են առաջանում, թե ինչպես է նա վերաբերվում կանանց։ Բայց այնուամենայնիվ, կինոնկարն ինքնին չափազանց հետաքրքիր է։

10-11․ «Գիշեր», «Ֆոտոխոշորացում» (Blowup) (Միքելանջելո Անտոնիոնի, 1961, 1966):

Անտոնիոնին երկու գլուխգործոց է ստեղծել, մեկը՝ «Ֆոտոխոշորացումը», որը ես շատ եմ նայել, մյուսը՝ «Գիշերը»։  Մնացածի մասին կարելի է նաեւ չմտածել, հրաշալի կինո, շնորհիվ նաեւ երիտասարդ Ժան Մորոյի։

12․«Ագռավների թաղամաս» (Բու Վիդերբերգ 1963):

Սա իսկական շեդևր է։ Հրաշալի նկարահանված կինո։

13. «Անդրեյ Ռուբլյով» (Անդրեյ Տարկովսկի, 1966)։

Ծանոթությունը Տարկովսկու առաջին ֆիլմի հետ, հրաշքի տպավորություն թողեց։ Հանկարծ ես հայտնվեցի մի սենյակի շեմին, որի բանալիները մինչ այդ ինձ չէին տվել։ Այնտեղ, որտեղ ես վաղուց ուզում էի հայտնվել, Տարկովսկին զգում էր իրեն ազատ եւ վստահ։ Գտնվեց մեկը, ով կարողացել է արտահայտել այն ինչը ես վաղուց ցանկանում էի, բայց չէի կարողանում, դա ինձ խրախուսեց եւ ոգեշնչեց։ Տարկովսկին կինոյի մեծագույն վարպետ է, նոր, օրգանական կինոլեզվի ստեղծող, որտեղ կյանքը հայտնվում է որպես հայելի, որպես երազ։

Ֆիլմը, եթե այն փաստաթուղթ չէ, երազ է, անրջանք։ Հետեւաբար Տարկովսկին ամենամեծն է։ Նա պայծառատես է։ Ողջ կյանքիս ընթացքում ես փորձեցի թակել դուռը՝ տանող այն տարածություն, որտեղ նա շարժվում է այդքան ինքնաճանաչելի բնականությամբ։ Միայն մեկ-երկու անգամ միայն կարողացա այնտեղ սողոսկել։

14․ «Դիրիժոր» (Անջրեյ Վայդա, 1979):

57fb599668b45_o,size,933x0,q,70,h,3c95baԱնջեյ Վայդան ապացուցում է, որ երաժշտությունը անիմաստ է առանց սիրո։ Թատրոնն առանց սիրո, սկզբունքորեն հնարավոր է, սակայն այն մեռած թատրոն է, ի վիճակի չէ շնչել ու ապրել։ Առանց սիրո անհնար է։

15․ «Էդվարդ Մունկ» (Պիտեր Ուոտկինս, 1974):

Իսկական հանճարի գործ։

16. «Տաքսիստը» (Մարտին Սկորսեզե, 1976):

Ժամանակակից արվեստը լի է ագրեսիայով եւ բռնությամբ։ Երբեմն ագրեսիան եւ բռնությունը մաքուր են, երբեմն էլ՝ կեղտոտ, պոռնոգրաֆիկ։ Վերջինն ինձ չի հետաքրքրում, քանի որ ոչ մի առնչություն չունի արվեստի հետ։ Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» բռնության մասին է, սակայն արված է ամենաբարձր գեղարվեստական մակարդակով։

17. «Խցանում» (Սթիվեն Սոդերբերգ, 2000):

Ժամանակակից կինոռեժիսորներից, իհարկե, տպավորված եմ Սթիվեն Սփիլբերգով, Մարտին Սկորսեզեով, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայով, ինչպես նաեւ Սթիվեն Սոդրբերգով։ Նրանք բոլորն էլ ասելիք ունեն, կրքով եւ իդեալիստական վերաբերմունքով են մոտենում կինոարտադրման պրոցեսին։ Սոդերբերգի «Խցանումը» զարմանալի կինո է։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 143 անգամ

Calendar

August 2018
M T W T F S S
« Jul    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031