Հայկական ֆիլմերի երկրորդ կյանքը․․․

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ օգտագործման իրավունքով պատկանող ամբողջ ֆիլմերը (Ֆիլմաֆոնդը) օգտագործման իրավունքով փոխանցվել է «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի իրավահաջորդ հանդիսացող  Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Ս ույն հրամանը հնարավորություն կտա Ազգային կինոկենտրոնին  վերականգնելու, պահպանելու և  տարածելու հայակական ֆիլմերը միջազգային զանազան կինոհարթակներում (փառատոներում, կինոշուկաներում, ֆորումներում և այլն):

 Հիշեցնենք, որ դեռևս 2005 թվականին սեփականաշնորհված «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերը անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը։ Տասը տարի անց՝ 2015 թվականին,  ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ (լուծվեց պայմանգիրը սեփականտիրոջ հետ), ՀՀ սեփականությունը հանդիսացող Ֆիլմաֆոնդի ցանկի թվայնացված կրիչների բնօրինակները վերադարձվեց  Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀն մշակույթի նախարարության։Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին հետագայում ֆիլմերի օգտագործման իրավունքները պայմանագրով փոխանցեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին։

34468340_1651304284923864_4419489848293851136_n Սակայն, դեռևս մեկ տարի առաջ Ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը առաջարկ ստացավ  բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդից՝ վերկանգնելու Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10-րոպեանոց ֆիլմը։Մեկ տարվա շարունակական բանկցությունների արդյունքում Դենիել Բըրդը ժամանեց Երևան, հանդիպեց  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ՝ առաջարկելով  երկարատև համգործակցության ծրագիր, այն է՝ աստճանաբար վերկանգնել հակական ամբողջ կինոժառանգությունը։ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմից հետո  ձեռնամուխ կլինեն  Համո Բեկնազարյանի 10 ֆիլմի վերկանգնման աշխատանքներին։ Սույն ծրագրում ներգրավվելու են նաև հայ մասնագետներ, որոնք ընթացքում կվերապատրաստվեն , իսկ ծարգրի ավարտին (2024 թ․)՝ Հայաստանում կհիմնադրվի սկանավորման ու վերկանգնման լաբորատորիա։37183278_1887973577948919_1588917919885033472_n (1)

Տիկին Մակունցի  ֆիլմաֆոնդը կինոկենտրոնին հանձնելու որոշումը չափազանց ողջամիտ քայլ է ոչ միայն գործընթացը սկսելու, այլ նաև ֆիլմերը զանազան հնարավոր վտանգներից զերծ պահելու առումով։Կինոֆոնդում եղած ֆիլմերի գերակշիռ մասն այսօր պահպանվում են ժապավենների վրա, որոնք ժամանակի ընթացքում՝ հատուկ պահպանության և  խնամքի բացակայության պայմաններում, սկսում են վնասվել ու քայքայվել։ Հետևաբար, ֆիլմերի վերականգնման աշխատանքները պետք է սկսվեն օր առաջ,  հակառակ պարագայում կկորցնենք  ամենը, ինչը տարիներով ստեղծել են  մեր մեծերը՝ սկսած Համո Բեկնազարյանից։

Դիտվել է 213 անգամ