Ռոբին Ուիլյամսի իրերի հավաքածուն աճուրդի կհանվի

Sotheby’s աճուրդային տունը աշնանը կներկայցնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ՝ Մարշայի անձնական իրերի հավաքածուն։ Ինչպես հայտնում է աճուրդային տան կայքը, այն անցկացվելու է հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, և ստացված հասույթը ուղղվելու է բարեգործության։

download (1)Ըստ աղբյուրի, աճուրդի են հանվելու Մարշայի և Ուիլյամսի հավաքածուներից իրեր, որոնք ներկայացնում են նրանց հետաքրքրությունները, կարիերայի զարգացման ընթացքը,  հիշարժան իրեր, սցենարներ՝ դերասանի ստորագրությամբ, իրեր ֆիլմերից, անձնական հագուստներ, ժամանակակից արվեստի գործեր։ Բացի այս, աշնանային աճուրդում կներկայցվեն նաև Ռոբին Ուիլյամսի անձնական 40 թանկարժեք ժամացույցների և հեծանիվների հավաքածուները։

Ռ.Ուիլյամսը ինքնասպանություն է գործել 2014 թվականի օգոստոսի 12-ին Կալիֆորնիայի իր տանը։

Դիտվել է 29 անգամ