Պոլ Վերհովենի լավագույն ֆիլմերը

Dutch director Verhoeven waves during the red carpet of the movie Steekspel at the Rome Film FestivalՀոլանդացի հայտնի ռեժիսոր Պոլ Վերհովենը 80 տարեկան է: Իր երկարատև կարիերայի ընթացքում Վերհովենը ստեղծագործել է կինոյի գրեթե բոլոր ժանրերում՝ դառնալով գլխավոր նոն-կոմֆորմիստներից մեկը ժամանակակից կինոյում։ Վերհովենը ծնվել է Ամստերդամում։ Ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսանել է մաթեմատիկա եւ ֆիզիկա: Հիմնական կրթությանը զուգահեռ Նիդերլանդների կինոակդեմիայում Վերհովենը հաճախել է վերապատրաստման դասընթացների և անվերադարձ տրվել կինոյին:

60-ականների կեսերից սկսել է նկարել հեռուստատեսության համար։ Իսկ 1973-ին արդեն էկրան է բարձրացել ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Թուրքական հաճույքները», որը միաժամանակ հանրաճանաչ դարձրեց և՛ ֆիլմի հեղինակին, և՛ գլխավոր դերակատար՝ Ռուտգեր Հաուերին:

unnamedՎերհովենը հայրենիքում նկարահանեց հակասական և սկանդալային կինո, որն անվերապահորեն բարձր գնահատեցին կինոքննադատները: 80-ականների կեսերին ռեժիսորը տեղափոխվեց Հոլիվուդ, որտեղ նկարահանեց մի շարք ֆիլմեր, այդ թվում ` «Ռոբոտ ոստիկանը» Հիշել ամեն ինչ», « Հիմնական բնազդ »,« Աստղային դեսանտ»:

2000-ականների սկզբին Վերհովենը վերադարձել է Եվրոպա և նկարել իր լավագույն ֆիլմերից մեկը՝ «Սև գիրքը»: Մեծ վարպետի վերջին ֆիլմը «Նա» (2016թ․) ֆրանսիական դրաման է, որն ընդգրկված է տարբեր երկրների 2016 թ. լավագույն ֆիլմերի ցուցակում։

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

Դիտվել է 15 անգամ

Calendar

July 2018
M T W T F S S
« Jun   Aug »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031