Ըստ Forbes-ի․Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է

Դերասան Ջորջ Քլունին անցած տարի վաստակել է ավելի շատ, քան աշխարհում որևէ մեկ այլ դերասան՝ վաճառելով տեկիլայի արտադրության իր ընկերությունը։ Ըստ  Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության, Forbes ամսագիրը հաշվել է, որ մեկ տարում՝ սկսած 2017 թ. հունիսից, Քլունին վաստակել է 239 միլիոն դոլար։ Արդունքում նա ամենահարուստ հայտնիների վարկանշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է՝ զիջելով միայն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին, ով մեկ տարում աշխատել է 285 միլիոն դոլար։

_102545158_2-clooney-gettyԵրրորդ տեղում է մոդել Քեյլի Ջենները՝ 166,5 միլիոն դոլար եկամուտով։ Ցուցակի առաջին տասնյակում են նաև ֆուտբոլիստներ Մեսսին, Ռոնալդուն, երաժիշտ Էդ Շիրանը։ Forbes-ի 100 հոգանոց ցուցակում միայն 15 են կին։ Անցած տարի նրանք 16-ն էին։

Ցուցակում ընդգրկված 100 հայտնիները մեկ տարում ընդհանուր վաստակել են 6,6 միլիարդ դոլար՝ 22 տոկոսով ավելի, քան ամեկ տարի առաջ։

Դիտվել է 5 անգամ