Պոլանսկու կինը հրաժարվել է Ամերիկյան կինոակադեմիայի անդամության  առաջարկից

4740883Ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Սենյեն, հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը, հրաժարվել է ընդգրկվել «Օսկար» մրցանակաբշխության ՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կազմում։ Դերասանուհին նման որոշում է ընդունել ի նշան  բողոքի, քանի որ  ավելի վաղ ակադեմիայի կազմից  հանվել էր  Ռոման Պոլանսկին՝  նրա  նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ կապված։ Այդ մասին Էմանուել Սենյեն հայտարարել է բաց նամակով, որը հրապարակվել է փարիզյան Le Journal du Dimanche թերթում։

«Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան ֆեմինիզացիայի շրջանակներում  առաջարկել է ինձ,  ինչպես նաև այլ դերասանուհիների միանալ իրենց։ Ես ինքս արդեն վաղուց ֆեմինիստ եմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող անտեսել այն, որ մի քանի շաբաթ առաջ Ակադեմիան հեռացրել է իմ ամուսնուն՝ Ռոման Պոլանսկուն, նույնպես, ըստ երևույթին, ժամանակի ոգուն համապատասխանելու համար: Եվ սա այն նույն Ակադեմիան է, որը 2003 թվականին նրան «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում  շնորհել էր «Օսկար» «Դաշնակահար» ֆիլմի համար»,- հայտարարել է դերասանուհին։

romanԵս սիրում եմ նրան, նա իմ ամուսինն է, իմ երեխաների հայրը։  Ակադեմիայի ինչ-որ անտեսանելի անդամներ ենթադրում են,  որ ես կհամաձայնվե՞մ «բարձրանալ փառքի աստիճաններով» իմ ամուսնու մեջքի հետևում։ Սա պարզապես անընդունելի կեղծավորություն է»,- ասել է նա և Ակադեմիայի առաջարկը համարել «վիրավորական»։

Նշենք, որ  Պոլանսկուն մեղադրում են 1977 թվականին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ:

 

Դիտվել է 23 անգամ