Արոնոֆսկու ջրոցին, վաչապետի «Լայվն» ու «Ոսկե ծիրան» 15-ը

Երևանում  հունիսի 8-ին մեկնարկած 15-րդ «Ոսկե  ծիրանը» հյուրերի պակաս չուներ։ Ավանդական կարմիր գորգն էլ ում ասես, որ չպատվեց՝ պաշտոնավորներին ու անպաշտոններին, կինոյի ու փառատոնի հետ կապ ունեցող-չունեցողներին։ Մի խոսքով,  ով ասես «քայլ արեց»  ու անցավ կարմիրի վրայով։ Գայթակղությունը մեծ էր ․«բոլորն էլ ուզում էին երևալ մոգական կարմիրի ֆոնին»։

IMG_4Բացման արարողությունն էլ շատ հարուստ էր՝  կենդանի երաժշտական համարներ, «Հովեր» , անզուգական Հասմիկ Պապյան, մի խոսքով ամեն ինչ կար։ Փառատոնի պատվավոր հյուր  Դարոն Արոնոֆսկին  հուզված «Սև կարապ» պարային համարից բարձրացավ բեմ։ Նա  խոսեց Վարդավառի տոնի ու այդ  արտասովոր ավանդույթի  խորհրդի մասին։ Պատմեց, թե ինչպես է ինքն այդ օրը ջրվել Երևանի փողոցներում, ու հենց դահլիճում սկսեց  ինքնաբուխ ջրոցին՝ ․ձեռքին եղած ջուրը  սկզբում լցրեց իր գլխին, հետո ջրեց  փառտոնի  հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, իսկ վերջում՝  հյուրերին։ ՀՀ  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը։

Փառատոնին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և պաշտոնատար այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  փառատոնի մեկնարկը ողջունեց «Լայվ»  տարբերակով՝ մաղթելով բարի երթ, ապա հույս հայտնեց, որ տեղի ունեցած իրադարձությունները կինոյում իրենց արտահայտությունը կգտնեն:

IMG_3

 

առան

արոն

 

արոն1

 

IMG_1

արոն2

 

 

Դիտվել է 126 անգամ