Ռուսական կինովարձութում տեղական ֆիլմերի ցուցադությունը ռեկորդային աճ է գրանցել

Ռուսական կինովարձույթում 2018 թվականի առաջին կեսին ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը  կազմել է  10,2 միլիարդ ռուբլի: Այս մասին հայտարարել է Կինոյի ֆոնդի ղեկավարը՝ Անդրեյ Մալիշևը:

1496194715Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, Անդրեյ Մալիշևը ասել է, որ  տարվա առաջին վեց ամիսների ընթացքում վարձույթում  ռուսական ֆիլմերից գոյացած  ընդհանուր գումարը կազմել է 10,2 միլիարդ ռուբլի։ Այս ցուցանիշը 57 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ։ 2017 թվականին այս թիվը կազմել է 6,5 միլիարդ ռուբլի, իսկ 2016-ին՝ 5,6 միլիարդ։

Մալիշևը նշել է  նաեւ, որ կինոթատրոններում հայրենական ֆիլմերի ցուցադրությունը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝  հասնելով 40% -ի: Ներկայացված ֆիլմերը կինոթատրոններում դիտել է 42.4 միլիոն հանդիսատես, ինչը 15.6 միլիոնով ավելի է  նախոսրդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ։

Եթե նախորդ տարի կինովարձույթում ընդհանուր (տեղական և արտասահմանյան ֆիլմերի հասույթը) գումարը կազմել է 44,3 միլիոն դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն այդ թիվը հասել է 30 միլիոն դոլարի։

Վարձույթում ամենաշատ վաճառվող ռուսական ֆիլմերի լավագույն տասնյակում են  «Սառույցը», «Շարժում դեպ վերը» և «Մարզիչը»:

Դիտվել է 31 անգամ

Calendar

July 2018
M T W T F S S
« Jun   Aug »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031