Սուրճի և ծխախոտի սերունդ․Արամ Ավետիս

առամKinoashkharh.am-ը  ներկայացնում է գրող Արամ Ավետիսի «Կինոպոետիկա․ Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում» մագիստրոսական թեզից  հատված (Գլուխ 4-րդ, «Սուրճի և ծխախոտի սերունդ»)։ 

Հեղինակն ասում է, որ ինքը ժամանակակից հայ գրականության «ամենամիստիկ» գրողն է․ «․․․որովհետեւ գիտեմ՝ ինչպես չգրել»։

Սուրճի և ծխախոտի սերունդ 

2003 թ.-ին Ջ.Ջարմուշը նկարահանեց «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը: Սևի ու սպիտակի համադրություն: Դասական կինո: Սևի ու սպիտակի մթնոլորտով է լցված ամբողջ 2003 թվականը: Մահանում է երգչուհի Նինա Սիմոնան՝ սևի խորհրդանիշը, և նույն թվականին կյանքից հեռանում է կինոռեժիսոր Լենի Ռիֆենշթայլը՝ հիտլերյան չափանիշներով սպիտակի խորհրդանիշը: Նոբելյան մրցանակ՝ Ջոզեֆ Կուտզե՝ սպիտակամորթ գրող, որ ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և իր մեջ կրում է սևի ու սպիտակի համադրությունը:

Ջ.Ջարմուշը ետ է վերադառնում իր նախկին ոճին՝ նովելներին, պատմվածքներին: Բայց մինչ նկարելը իր հայտնի «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը Ջ.Ջարմուշը նկարահանում է մի կարճամետրաժ ֆիլմ, որը կոչվում է «Ինտերիեր: Տրեյլեր: Գիշեր», որ մտնում է «Տաս րոպե ավելի մեծ: Շեփոր» ֆիլմերի ալմանախի մեջ: Յուրաքանչյուր ռեժիսոր պետք է տասը րոպեանոց ֆիլմ նկարահանի ժամանակի մասին: Ջ.Ջարմուշի հերոսուհին դերասանուհի է, որը նկարահանման ընթացքում ստանում է տասը րոպե հանգստանալու ժամանակ: Այդ հանգստի ժամանակ նրա մոտ անընդհատ մարդիկ են մտնում, և նա այդպես էլ չի կարողանում մնալ ինքն իր հետ, իր մտքերի: Սա արվեստագետի ժամանակակից օրինակն է՝մարդ, որը չունի ժամանակ հանգստանալու, մեկուսանալու, մտորելու: Հերոսուհին հայտնի է, ունի փող և գեղեցկություն, բայց այս ամենը նրան կարծես ավելի է խանգարում: Նրանից անընդհատ պահանջում են լինել գեղեցիկ և միշտ պատրաստ: Հերոսուհին ապրում է ավելի շատ այլոց համար: Նա չունի սեփական կյանք: Իսկ նրա հանդիսատեսին, որն ապրում է «աստղի կյանքով» թվում է, թե աստղերը միշտ փայլում են՝ մոռանալով, որ աստղերը նկատվում են միայն ընկնելիս: Այս փոքրիկ ֆիլմը, որ նույնպես արված է սև ու սպիտակ, մի պատմվածք է՝ անսկիզբ ու անվերջ:

COFFEE AND CIGARETTES«Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը Ջ.Ջարմուշը նկարահանեց 17 տարի: Առաջին կարճամետրաժ ֆիլմը 1986թ.-ին, երկրորդը՝ 1989թ.-ին, իսկ երրորդը՝ 1993թ.-ին: 2003թ.-ին Ջ.Ջարմուշը միավորեց այս երեք ֆիլմերը և նկարահանեց ևս ութ փոքրիկ նովել: Այսինքն՝ ֆիլմը բաղկացած է 11 փոքրիկ նովելից: Այս ֆիլմում ևս արտահայտիչ երևում է Ջ.Ջարմուշի ոճը, կինոլեզուն: Աբսուրդ թեմաներ, մարդկային կենցաղ, ծերություն, մահ, հումոր, նոստալգիա և տխրություն: Բոլոր հոգեվիճակները միասին, ինչպես սիրում է Ջ.Ջարմուշը:

Ինչո՞ւ սուրճ և ինչո՞ւ ծխախոտ:

Coffee_and_cigarettes_001Սրանք մարդկային կյանքի, կարելի է ասել, ամենաինտիմ բաներն են: Եվ այս սուրճ-ծխախոտ համադրությունը, որն ըստ հերոսներից մեկի՝ հայտի երաժիշտ Իգգի Պոպի կարծիքով աշխարհի լավագույն համադրությունն է, բացում է հանդիսատեսի համար այն անձնական տարածքը, որտեղ երբեք չես կարող մտնել: Այս համադրության մեջ կա մի ամբողջ սերնդի պատմություն: Ֆիլմում Թոմ Վեյցը ասում է, որ 40-ականները սուրճի և թխվածքի սերունդն էր, իսկ իր սերունդը՝ 50-ականները և հետո-ն՝ սուրճի և ծխախոտի: Այս սևի ու սպիտակի համադրությունը նման է նաև թանաքի և թղթի միաձուլմանը՝ չհաշված, որ շատ գրողներ այդ ընթացքում ծխում են և սրճում: Եվ հենց այս համադրությունը ծնում է պոետիկ միջավայր, որտեղ առաջ է գալիս խոսքը: Սևի ու սպիտակի շնորհիվ ետին պլան են ընկնում կադրերի մեջ գտնվող իրերը, որոնք հնարավորինս քիչ են, և դրա շնորհիվ խոսքը գալիս է առաջին պլան: Սա Քվենտին Տարանտինոյի՝ ականջ ծակող երկխոսությունները չեն, որոնք ստեղծվել են զարմացնելու համար:7529683_orig

Սա Ջ.Ջարմուշի կինոլեզուն է, որ գալիս է Ոչնչից ու գնում է դեպի Անհայտը:

Լրագրող -Քեզ մոտ երբեք չի՞ առաջացել մասշտաբային ֆիլմ ստեղծելու ցանկություն:
Ջ.Ջարմուշ -Իսկ դու երբևէ չե՞ս ցանկացել դառնալ Վիկտոր Հյուգոն կամ Պոլ Վեռլենը: Ես ինձ որակում եմ որպես երկրորդական պոետ, որը գրում է փոքրիկ բանաստեղծություններ: Նույնիսկ չեմ փորձում ստեղծել ինչ-որ բան էպիկական մասշտաբների :

Ջ.Ջարմուշի հերոսները փողոցի թափառականներից մինչև հոլիվուդյան աստղերն են: Բայց նա ցույց է տալիս իր հերոսների ներաշխարհը: Թվում է , թե դա սահման է՝ մեկ կադր, երկուսից երեք հերոս, սուրճ, ծխախոտ, սև և սպիտակ: Բայց հենց այսքանի մեջ Ջ.Ջարմուշը բացում է այն, ինչ չի երևում՝ մարդկային ընդերքը իր գաղտնի անկյուններով: Ջ.Ջարմուշ. «Լեզուն ծածկագիր է, որի շնորհիվ մենք շփվում ենք, բայց անգամ այս ծածկագրի ներսում մենք հաճախ որոշում ենք մարդու հուզական վիճակը՝ ելնելով ոչ թե բառերից, այլ ձայնի տոնայնությունից և արտասանության ձևից» :

Ջ.Ջարմուշը իր հետազոտություններում գնում է ավելի խորքերը: Նա անցնում է տառից այն կողմ և փորձում զգալ հնչյունը, որը բառի երաժշտությունն է և իհարկե արտասանությունը, որը խիստ անհատական է: Այս ամենը միայն կարող էր լավ հասկանալ այն արվեստագետը, որը զբաղվում է և՛ գրականությամբ, և՛ երաժշտությամբ: Իսկ Ջ.Ջարմուշի մեջ այս երկու կետեը միավորվել են:

Ջ.Ջարմուշ. «Ապավինելով բախտին ՝ ես փորձեցի ընդունվել կինոդպրոց, ես չունեի գումար՝ ուսմանս համար վճարելու, այդ պահին չունեի նկարահանած ոչ մի ֆիլմ: Ֆիլմի փոխարեն՝ ես քննության տարա իմ պատմվածքները: Ինձ ընդունեցին կինոդպրոց և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին: Երևի թե տնօրինությունը ցանկանում էր, որ ուսանողների մեջ լինեն սկսնակ գրողներ» :

15Վերադառնալով ետ՝ դեպի «Մեռյալը» ֆիլմի Ամերիկան, որը նաև Կաֆկայի Ամերիկան է՝ կարդացի.

«- Իսկ ե՞րբ եք Դուք քնում,- հարցրեց Կարլը՝ ավելի զարմանալով:
-Ե՞րբ եմ քնում,- հարցը կրկնեց նա: – Ահա կավարտեմ սովորել, այդ ժամանակ էլ կքնեմ: Իսկ մինչ այդ կխմեմ սև սուրճ» :

Այս ֆիլմում Ջ.Ջարմուշը վերադառնում է իր բոլոր ֆիլմերին: Փոքրիկ հղումերով, օրինակ՝ նախավերջին նովելում, որ կոչվում է «Զառանցանք», սևամորթ դերասաններից մեկը կրում է մի գլխարկ, որի վրա «Շուն-ուրվական:Սամուրայի ճանապարհը» ֆիլմի պատկերանիշն է: Եվ այսպիսի մանրուքներով Ջ.Ջարմուշը վերադառնում է ետ: Վերջին հաշվով՝ ամբողջ ֆիլմն է զառանցանք ու աբսուրդ և պատահական չէ, որ Ջ.Ջարմուշը իր հարցազրույցներից մեկում խոսում է Ջոն Միլտոն Քեյջի մասին, որն ամերիկացի կոմպոզիտոր էր, փիլիսոփա և պոետ և ռադիոյով դասախոսություններ էր կարդում: Դասախոսություններից մեկը դուր էր եկել Ջ.Ջարմուշին հատկապես: Այն ոչնչի մասին էր:

42592e09c7b38a1db2ac36cd71ec47b5նորիկներՋ.Ջարմուշ. «Դասախոսություններից մեկը ոչնչի մասին էր: Մոտ մի ժամ տևողոթյամբ դասախոսություն ոչնչի մասին: Դա ինչ որ բացառիկ բան էր: Քեյջը մոտավորապես այսպիսի բաներ էր ասում. «Ես խոսում եմ ոչնչի մասին: Իմ դասախոսության նյութը ոչինչն է, այդ պատճառով էլ դասախոսության արդյունքում մենք ոչնչի չենք հանգի: Ես կխորհեմ ոչնչի մասին, այնպես որ, եթե ձեր քունը տանում է, քնեք հանգիստ, ես կշարունակեմ խոսել ոչնչի մասին: Եթե ուզում եք գնալ, գնացեք, մենք միևնույնն է, ոչ մի եզրահանգման չենք գա, այդպես էլ կշարունակենք խոսել ոչնչի մասին» :

Նույնը Ջ.Ջարմուշի «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմն է: Այն կարելի է նայել այնտեղից, որտեղից ուզում ես: Դրանից այդ ֆիլմը չի տուժում: Ջ.Ջարմուշի արվեստի հզորությունը հենց դրանում է: Նա չի պարտադրում սյուժետային հերթափոխին հետևել, որովհետև իրականում սյուժե չկա:

Ժամանակակից լավագույն ռեժիսորներից մեկը՝ Պեդրո Ալմոդովարը ունի գրած մի գիրք՝ «Պատտի Դիֆուսա և այլ պատմվածքներ», որտեղ երևում է սուրճի և ծխախոտի սերնդի ամբողջ ուղին և այդ պատմվածքներից մեկում կա հրաշալի մի միտք, որտեղ ամփոփված է վերում գրվածը.

- Արի, ես վճարեմ քո սուրճի համար,- մի քիչ երկչոտությամբ առաջարկեց նա:
- Շնորհակալություն: 50 պեսեթ ես մի ձև կքերեմ:OLYMPUS DIGITAL CAMERA

«Ես կարծում եմ՝մի քիչ նվաստացուցիչ է, երբ քեզ առաջարկում են սուրճ հյուրասիրել, իբրև թե իրոք ԻՆՉ ՈՐ ԲԱՆ են հյուրասիրում: Սուրճը շատ անձնական բան է և նրա համար վճարելու փորձը հավասարազոր է անձնական կյանք լկտի ներխուժման…» :

 

 

Դիտվել է 300 անգամ