446655Ամերիկացի անվանի կինոքննադատները արդեն հայտնել են հավակնորդ ֆիլմերի անունները, որոնք 2019 թվականին կարող են պայքարել «Օսկար» մրցանակի համար: Ցուցակում տեղ են գտել այն ֆիլմերը, որոնք ԱՄՆ-ում վարձույթ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը։ Ըստ հաշվարկների, հնարավոր է , որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար պայքարեն տարբեր ժանրերի ֆիլմեր։ Սակայն, կինոքննադատները նշել են նաեւ, որ «Օսկարի» հիմնական հավակնորդները, ինչպես ցույց Է տալիս վերջին տարիների պրակտիկան, վարձույթ են մտնում աշնանը, ուստի ֆավորիտները դեռ կարող են փոխվել։ Այս մասին հաղորդել Է telegraf.com-ը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մասնագետներն առանձնացրել են Լին Ռեմսի «Դու երբեք այստեղ չես եղել» ( You Were Never Really Here) ֆիլմը:


Հավակորդների թվում նշել են «Սեւ Հովազը» (Black Panther) Ռայան Կուգլեր, Պոլ Շրոյդերի «Առաջին բարեփոխված եկեղեցին», Արի Ասթերի «Ռեինկառնացիա» (Hereditary) ֆիլմերը եւ Խլոյե Չժաոյի «Հեծյալը» կովբոյական դրաման:

«Լավագույն ռեժիսոր» անկանակարգում կինոքննադատները նշել են Խլոյ Չժաոյին («Հեծյալը»):


Հավակնորդների թվում հիշատակված են նաև Ռայան Քուգլերը՝ «Սև Հովազի», Արի Ասթերը՝ «Ռեինկառնացիայի», Լին Ռեմսին՝ «Դու երբեք այստեղ չես եղել» և Պոլ Շրյոդերը՝ «Առաջին բարեփոխված եկեղեցին» ֆիլմի համար:

«Լավագույն դերասան» են ճանաչել Իթան Հոուքին («Առաջին բարեփոխված եկեղեցին»):


Հավակնորդների շարքին են դասել Հոաքին Ֆենիքսին («Դու երբեք այստեղ չես եղել»), Բրեյդի Ժանդրոյին («Հեծյալը»), Բեն Ֆոսթերին («Հետքեր մի թող»), Ջեյսոն Քլարքին («Չապակուիդիկ»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մասնագետներն առանձնացրել են Թոնի Քոլեթին («Ռեինկառնացիա»):

Հավակնորդների թվում նշվել են Էմիլի Բլանթը («Խաղաղ վայր»), Օլիվյա Քուկը («Զտարյունները»), Վերա Ֆարմիգան («Սահմաններ») և Լեսլի Մանը («Սեքս չի՛ լինի»):


Հայտնի են պատվավոր «Օսկարի» դափնեկիրները

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր «Օսկար» մրցանակի  (Governors Awards) պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Արարողության պրոդյուսերը Ջենիֆեր Ֆոքսն է, որն...

|19 Հոկտեմբեր 2018,10:23