Հոլիվուդի Փառքի ծառուղում սպասվում է աստղերի անվանական սալիկների համալրում

Օսկարակիր դերասան Ռոբերտ դե Նիրոյի անվանական աստղը կհայտնվի Հոլիվուդի Փառքի ծառուղում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա տեղի կունենա 2019թ.:

5f34b53b2cb578996b86d74ff73ecbadՀայտնի է, որ Փառքի ծառուղում նոր անվանական աստղերի բացման հարցերով զբաղվող մարմինը հաստատել է 2019թ. համար նախատեսված ցանկը, որում Դե Նիրոյից բացի՝ ներառված են օսկարակիր դերասանուհիներ Էն Հեթուեյը, Լյուպիտա Նիոնգոն, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, երգչուհի Փինքը, այլք:

Աղբյուրը հավելում է, որ աստղերի անվանական սալիկների բացման արարողության մասին որևէ մանրամասն հայտնի չէ:

Դիտվել է 31 անգամ