Հմայիչ Մերիլ Սթրիփը

meryl-streep-2Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը դարձավ 69 տարեկան։ Իր կարիերան նա սկսել է թատրոնում՝  1971 թ-ին։  Կինոյում Մերիլը սկսել է նկարահանվել 6 տարի անց։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Ջուլիա»-ն էր։ Իր առաջին «Օսկար»-ը դերասանուհին ստացել է՝ նկարահանվելով «Եղնիկի որսորդը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Լինդայի կերպարը։ Բացի «Օսկար»ից՝ Սթրիփն իր կարիերայի ընթացքում արժանացել է նաեւ «Ոսկե Գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի։ Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սատանան հագնում է PRADA», «Երկաթե լեդին», «Mamma Mia», «Սոֆիի ընտրությունը», «Մահը նրան սազում է» եւ այլն։

Տաղանդավոր դերասանուհին  պարգևատրվել  է  նաև թատերական վաստակի համար՝ արժանանալով «Մոնտե Քրիստո» 14-րդ մրցանակին:  Սթրիփն անգնահատելի ավանդ է ներդրել ամերիկյան թատրոնի զարգացման գործում: Տարիներ առաջ,  նրա կարիերայի առաջին աստիճանը սկսվել է հենց թատրոնում, կարիերա, որի մասին այսօր կարող է երազել ցանկացած սկսնակ դերասան: Տարիներ անց,  Մերիել Սթրիփը թատերաբեմ է վերադարձել և 2000-ականներին խաղացել է «Ճայ» և «Մայրիկ Կուրաժը և նրա երեխաները» պիեսներոմ։ 

Մերիլ Սթրիփը հայտնի է իր շիտակությամբ, արդարմտությամբ  և ունի հետաքրքիր մտքեր, որոնք տարբեր են այլոց մտքերից․

«Խաղալ՝ չի նշանակում լինել շատ տարբեր մեկը: Դրանով դու քեզանից տարբեր կերպարի մեջ գտնում ես նմանություններ, իսկ հետո քեզ ես գտնում նրա մեջ»:

«Ինձ համար սարսափելի բարկացնող է, երբ ամեն ինչի մեջ կատարելություն են փնտրում»:

«Անհավատալի է՝ որքան հեշտությամբ են մարդիկ հայտնվում քաոսի մեջ: Հրացաններով զինված դժբախտ մարդիկ չեն կարող այս երկիրը գեղեցկացնել»:

 

Դիտվել է 25 անգամ