Մահացել է կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

govor700.thumbՄերձմոսկովյան Բարվիխա առողջարանում առավոտյան 82 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը: ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, այդ մասին Պետդումայի նիստում ասել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Գովորուխինը նաև Պետդումային մշակույթի հարցերի կոմիտեի նախագահն էր: Ռեժիսորը մահացել է ծանր, երկարատև հիվանդությունից հետո:

Գովորուխինը 82 տարեկան էր,  նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» և այլն:

Դիտվել է 24 անգամ