«Մեկ կադր» 16-րդ կինոփառատոնի հաղթողները

95«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը հունիսի 10-ին ՆՓԱԿ-ում ամփոփեց արդյունքները։ Ի սկզբանե, փառատոնն ստացել էր մասնակցության 517 հայտ, որից էլ  ընտրվել էր 85-ը։ Փառատոնի աշխարհագրությունը բավականին մեծ էր՝ 29 երկիր բոլոր մայրցամաքներից։ «Մեկ կադրը» ավանդաբար 3 անվանակարգ ունի՝ «Մեկ կադր մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր» և «Կինո առանց սահմանի»։ Այս տարի Հայաստանի մասնակցությունը փառատոնին բավականին ակտիվ էր եղել, ամենակարևորը՝ նոր դեմքեր, նոր անուններ են ի հայտ եկել՝ հետաքրքիր կինոմտածողությամբ, ասելիքով ու պատկերացումներով։

«Մեկ կադր Մեկ րոպե» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին Աղավնի Ղազարյանի «Դրամատիկ» և Մարիա Մկրտչյանի «Ձերը, մերը, ես, Հայաստան» ֆիլմերը, իսկ հատուկ հիշատակման արժանացան «Վերջին ճամփորդությունը» (Հրիստինա Բելոուսովա, Ուզբեկստան), «Փակում մայրամուտին» (Քրիս Ֆըրբի, Մեծ Բրիտանիա), «Կարծիք» (Մեգգի Արարատյան, Հայաստան) ֆիլմերը։

34885631_10156637470311042_3459040714577412096_n«Կարճ ֆիլմեր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց իրանական «Ռետուշ» ֆիլմը (ԿավեհՄազահեր), իսկ լավագույն հայկական կարճ ֆիլմ՝ Տաթևիկ Վարդանյանի «16 թաղամաս, 16 հարկ, 16 մարդ» վավերագրական կինոնկարը։ Նույն անվանակարգում հատուկ հիշատակման արժանացան ԴիանաԿարդումյանի «Տոմբե» ֆիլմը, Գրիգոր Մուրադյանի «Աշխարհն ուրիշ աչքերով» ֆիլմը, Բեռնարդ Վենգերի «Կներեք, փնտրում եմ թենիսի սենյակն ու ընկերուհուս» ավստրիական ֆիլմը և Հաջիմուրադ Էֆենդուևի «Համսա» ռուսաստանյան ֆիլմը։

«Կինո առանց սահմանի» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Նայիր մայրամուտը» ֆիլմը (Տրիստան Բար, Մայքլ Գոլդեն, Ավստրալիա), իսկ հատուկ հիշատակման՝ Վարդան Դանիելյանի «Իմպուլս» հայ-գերմանական ֆիլմը։

Դիտվել է 32 անգամ