«Քամուց քշվածների» 101-ամյա դերասանուհին նույն գեղեցկուհին է, ինչպիսին հիշում ենք 

Կան լավ եւ վատ եւ կան հավերժական ֆիլմեր։ Դրանք միշտ արդիական են, քանի որ ժամանակից դուրս են։ Նման ֆիլմերից մեկն էլ «Քամուց քշվածներն» են, որտեղ միայն դերասանական կազմն ամեն ինչ արժե։Նրանցից, ցավոք, այսօր ոչ ոք ողջ չի, բացի Օլիվի դե Հեվիլլենդից։  Այդ լեգենդար ֆիլում նա մարմնավորում է Մելանի Համիլտոնին։ 2017 թվականի հուլիսի 1-ին դերասանուհին նշում էր իր 101 ամյակը։

j1-6Նախորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկը ծնվել է անգլիացի ազնվականների ընտանիքում՝ Տոկիոյում։ Ավելի քան 60 տարի ապրել է Փարիզում։ «Ռոբին Հուդի արկածները», «Յուրաքանչյուրին իրենը», «Ժառանգորդուհին» ֆիլմերը վաղուց արդեն դարձել են կինոարտադրության դասական գործեր, եւ դրանցից երկուսի համար դերասանուհին արժանացել է «Օսկարի»։ Դրանից բացի՝ նա եւս երկու «Ոսկե գլոբուս» է ստացել, ինչպես նաեւ՝ արժանացել է Վենետիկյան կինոփառատոնի պատվաբեր մրցանակի։ Վերջին անգամ նա էկրանին եղել է 1988-ին՝ «Կինը, որին նա սիրում էր» ֆիլմով։

Օլիվիա դե Հեվիլլենդը հիշում է «երազանքների այդ աշխարհը» լիովին այլ կերպ։ Նրա կարծիքով, Հոլլիվուդը կորցրել է իր գեղարվեստական արժեքը՝ վերածվելով կոնվեյերի։ Այս կինն իր երկար ու ոչ դյուրին ողջ կյանքը կարողացել է ապրել սեփական արժանապատվության մեծ զգացումով, չնայած նրան, որ կորցրել է ամուսնուն եւ տղային, երեք տարի առաջ էլ կյանքից հեռացավ նրա փոքր քույրը՝ տաղանդավոր դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը։ Քույրերի մրցակցության պատմությունը լավ սիրավեպի սցենար կարող էր լինել, իհարկե, «պատերազմողը» Ջոանն էր, իսկ Օլիվիան իսկական լեդիին վայել վեհանձնություն էր ցուցաբերում փոքր քրոջ հանդեպ։

Նա մինչեւ 70 տարեկանը նկարահանվում էր ֆիլմերում, իսկ վերջին 30 տարիներին տեսախցիկներից հեռու եւ հանգիստ կյանք է վարում։ Այսուհանդերձ,  նրան չեն մոռանում։ 101 ամյակի առիթով նրան Բրիտանիայի թագուհիու կողմից ասպետի կոչում շնորհվեց։ Սա, ըստ էության, աստիճանով երկրորդ կոչումն է, որը շնորհվում է Բրիտանական կայսրության ասպետական դասում։ Դերասանուհին նշել է, որ շատ հպարտ է կոչմամբ եւ ուրախ է նման նվերի համար։ Ընդ որում, նա ամենատարեց ասպետն է այս դասում եւ կայսրության պատմության մեջ միակը, որին կոչում են շնորհում նման պատվելի տարիքում։ Հիրավի լեգենդար կին, որով կարելի է միայն հիանալ եւ մաղթել նրան առողջություն եւ երկար տարիների կյանք։

j2-5

j3-6

j4-6

j7-3

j9-1

Դիտվել է 249 անգամ

Calendar

June 2018
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930