Նյու Յորքում ձերբակալվել է Հարվի Վայնշտեյնը

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ինքնակամ ներկայացել է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք և այսօր առավոտյան ձերբակալվել է։Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Հարվի Վայնշտեյնը մեղադրվում է սեռական բռնությունների համար։

dl41msmvqaafmie.thumbՆրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել ավելի քան 70 կին, այդ թվում՝ բռնաբարության և սեռական ոտնձգության համար, սակայն նա հերքում էր դրանք: 2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը լրագրողական հետաքննության արդյունքներով հրապարակել Էր հոդված, որտեղ ասված Է, որ Վայնշտեյնը մոտավորապես 30 տարվա ընթացքում սեռական ոտնձգություններ Է կատարել այն ընկերությունների աշխատակցուհիների նկատմամբ, որոնցում աշխատել Է: Նրա հասցեին մեղադրանքներով հանդես են եկել դերասանուհիներ Անջելինիա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը:

Դիտվել է 62 անգամ