Հրապարակվել են կինոյի պատմության հատուկ էֆեկտներով նկարահանված լավագույն կադրերը

Mashable-ը հրապարակել է կինոմատոգրաֆի պատմության լավագույն ֆիլմերի խոշարացույցով նկարահանված կադրերի հավաքական մի տեսանյութ, որում ներառված են հատվածներ 4 ֆիլմերից։

1Կինոքննադատները նախ առանձնացրել են Դեվիդ Լինի 1962 թվականին նկարահանված «Լոուրենս Արաբացի» ֆիլմից այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը տեսնում է հորիզոնից մոտեցող հեծյալին։ Դրվագը նկարահանվել է տեսաօբյեկտիվի օգնությամբ։

Մյուս դրվագը 1995-ին  Վոնգ Կար-Վայի նկարահանած «Ընկած հրեշտակները» ֆիլմից է, որտեղ խոշոր պլանով լայնանկյուն տեսախցիկով նկարված է հերոսուհիներից մեկը։ Հեռահար կադրեր նկարահանելու համար նախատեսված խոշորացույցը մոտ տարածությունից աղավաղում է դեմքը։

Փորձագետները նաեւ առանձնացրել են 1975-ին ռեժիսոր Սթենլի Կուբրիկի նկարահանած «Բարրի Լինդոն» ֆիլմից մի հատված։ Մասշտաբի փոքրացման նպատակով սեղմման էֆեկտի հետեւանքով ֆիլմի հերոսի անօգնականության եւ անկարողության տպավորություն է ստեղծվում։

Չորրորդ դրվագը «Շրջանավարտը» ֆիլմից է՝ 1967 թվական, Մայքլ Նիկոլսոնի աշխատանքը։ Տվյալ դրվագում կենտրոնացման առանցքը փոխվում է, ինչը դիտողին եւս ստիպում է ուշադրությունը մեկ հերոսից մյուսը փոխել։

Դիտվել է 32 անգամ