Հայտնի են Կաննի 71-րդ կինոփառատոնի հաղթողները

Կաննի 71-րդ կինոառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Քեյթ Բլանշետի ղեկավարած ժյուրին հայտարարեց գլխավոր մրցույթի հաղթողների անունները: Այս մասին հաղորդում է telegraf.com-ը։

p_54348928Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդաի «Խանութի գողեր» («Shoplifters») ժապավենին:

«Գրան պրին» տրվեց ամերիկացի ռեժիսոր Սպայկ Լիին «Կլանի սև անդամ» ֆիլմի համար:

Ժյուրիի մրցանակը շնորհվել է լիբանանցի ռեժիսոր Նադին Լաբակիին՝ «Կապերնաում» ֆիլմի համար:

Ժյուրիի հատուկ մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց համաշխարհային կինեմատոգրաֆի ժամանակակից դասական Ժան Լյուկ Գոդարին՝ «Պատկերագիրք» ֆիլմի համար:

Լավագույն սցենարի համար մրցանակը կիսել են «Երջանիկ Լազար» ֆիլմի ռեժիսոր Ալիչե Ռորվահերն ու «Երեք դեմքի» ռեժիսոր Ջաֆար Փանահին:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը տրվել է Պավել Պավլիկովսկուն («Սառը պատերազմ»):

Լավագույն տղամարդու դերակատարման համար մրցանակ է շնորհվել իտալացի Մարչելո Ֆոնտեին («Դոգմեն»), իսկ կնոջ լավագույն դերակատարման համար ՝ Սամալ Եսլյամովային («Այկա»):

Դիտվել է 140 անգամ