Ֆրանսիայում մեկնարկեց Կաննի միջազգային 71-րդ կինոփառատոնը

339515Ֆրանսիայում մայիսի 8-ին մեկնարկեց Կաննի միջազգային 71-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 19-ը։ 
Կինոսերներին և ոլորտի մասնագետներին սպասվում է հարուստ և բազմազան ծրագիր՝ «Աստղային պատերազմների» նոր հատվածի պրեմիերայից մինչև Լարս ֆոն Թրիերի և Դևիդ Ռոբերտ Միտչելի ֆիլմեր:

2004 թվականից ի վեր փառատոնն առաջին անգամ կբացվի ոչ անգլալեզու կամ ֆրանսալեզու ֆիլմով, այլ՝ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» իսպանալեզու ֆիլմով, որում հանդես են եկել Պենելոպա Կրուսը և Խավյեր Բարդեմը:

«Ոսկե արմավենու ճյուղի» համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ:

Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, իսկ «Հատուկ հայացք» բաժնի ժյուրին՝ Բենիսիո Դել Տորոն։։ Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ։

 

Դիտվել է 40 անգամ