Պավել Լունգինը սկսել է աշխատել իր անգլալեզու առաջին նախագծի վրա

135148Լավագույն ռեժիսուրայի համար Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Պավել Լունգինը սկսել է աշխատել իր անգլալեզու առաջին նախագծի վրա։ «Իսավ» ֆիլմի նկարահանումները սկսվելու են ապրիլին։ Այս մասին հայտնում է Variety-ին։

Դերասանական կազմում ընդգրկված են Հարվի Կեյտելը, Յուլիա Պերեսիլդը, Քսենիա Ռապպոպորտը, Լիոր Աշկենազին եւ Մարկ Իվանիրը։ Սցենարի հիմքում հրեա գրող Մեիր Շալեւի ստեղծագործությունն է եւ պատմում է երկվորյակ եղբայրներ Իակովի եւ Իսավի աստվածաշնչյան պատմությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ։

«Իմ ֆիլմը պատմություն է մեծագույն սիրո, վերադարձի եւ ժամանակի անողոքության մասին։ Պատմություն այն մասին, որ կյանքում կան սխալներ, որոնք անգամ ժամանակը չի բուժի, ուստի դրանք ավելի լավ է չանել», – ասում է Լունգինը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019-ին։

Դիտվել է 35 անգամ