Օսկար-Սեզար

Օսկար-Սեզար․ հինգ տառ և նման հնչողություն․պատահականությու՞ն՝ ոչ, մտադրվա՞ծ քայլ՝ այո։ Սակայն ի տարբերություն Օսկարի, Սեզարը ֆրանսերենում հոգնակի թվով չի գրվում, քանզի այն հատուկ անուն է, արվեստառատ անուն է․ մարսելցի քանդակագործ և Ֆրանսիայի հպարտություն Սեզար Բալդաչինիի անունն է։ Արվեստագետը կինոյի հետ որևէ կապ չուներ, փոխարենն իր մտերիմ ընկեր՝ հանրահայտ պրոդյուսեր և լրագրող Ժորժ Կրավենը մանկուց երազում էր ստեղծել Օսկարին հավասարազոր մրցանակաբաշխություն՝ տարածելու համար եվրոպական կինոն։ 1976 թվականին Կրավենն իրականացնում է իր երազանքը՝ փոխառելով Սեզարի անունը և վստահելով նրան միջոցառման ամենակարևոր էլեմենտի՝ մրցանակի ստեղծումը։ Հավանաբար սկզբում Սեզարը փորձում է շարունակել նմանությունների շղթան՝ ստեղծելով տասնյակ ժապավեններով փաթաթված oսկարատիպ արձանիկ։ Սակայն ֆրանսիացի կինոգետները քննադատում են նմուշը, և Սեզարը վերադառնում է իր ինքնատիպ ոճին՝ ստեղծելով այսօր բոլորիս հայտնի նմուշը։

Դիտվել է 2 անգամ

Calendar

May 2018
M T W T F S S
« Apr   Jun »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031