«Թռիչք կկվի բնի վրայով»․Լեգենդար ֆիլի մասին

kesey_l1975 թվականին ավարտվեց Վիետնամական պատերազմը՝ Ամերիկայի պարտությամբ, թեժացավ Ուոթերգեյթյան սկանդալը, որը ավարտվեց նախագահ Նիկսոնի հրաժարականով, սկսվեց հիպպի  շարժումը։ Այս հիշարժան տարեթվին նկարահանվեց Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը՝ Կեն Կիզիի հանրահայտ վեպի մոտիվներով։

Այս կինոնկարը  յուրօրինակ ռեքվիեմ դարձավ բուռն 60-ականների համար։ Չեխ ռեժիսորին հաջողվեց  բռնել իր ժամանակի շունչը, զգալ ժամանակի ամբողջ համն ու հոտը։ Այդ պահին նա հենց նոր էր ներգաղթել ԱՄՆ եւ ամեն ինչ կարող էր տեսնել կողքից, ամերիկացի կինոռեժիսորը չէր կարող նկարահանել այդպիսի ֆիլմ, ինչպիսին հաջողվեց նկարել Ֆորմանին։

Ըստ էության կինոնկարը արտացոլում է ոչ այնքան Կեն Կիզիի վեպի մտահոգությունները, այլ՝ հենց չեխ կինոռեժիսորի։ Նա գիտեր ինչ է նշանակում ունենալ դաժան պետական համակարգ եւ հենց 1968 թվականին Պրահայում տեղի ունեցած իրադարձություններից հետո նա որոշեց չվերադառնալ հայրենիք։

Ֆիլմի գլխավոր տեսարաններից մեկն այն է, երբ գլխավոր հերոսը՝ Ջեք Նիկոլսոնի դերակատարմամբ քնած է բազմոցին, բաց պատուհանի առջեւ, որը տանում է դեպի ազատություն, ազատությունը մեկ քայլ է նրանից (և իր բոլոր հոգեբուժարանում փակված ընկերներից, սակայն նրանք չեն կարողանում լքել այդ բոլոր իմաստներով փակ հաստատությունը): Ոչ պակաս նշանակալից է լոգարարանի տեսարանը։ Մակմյորֆին փորձում է, նա օրինակ է ծառայում։

Սակայն համակարգը հաղթում է։ Ե՛վ Կեն Կիզին, և՛ Միլոշ Ֆորմանը դա շատ լավ գիտակցում էին, սակայն ավելի լավ է փորձել ինչ-որ բան անել, քան՝ ոչինչ չանել։

«Թռիչք կկվի բնի վրայով»-ը  դարձավ ամերիկյան կինեմատոգրաֆի դասական ֆիլմերից մեկը, 9 անվանակարգերում ներկայացվեց «Օսկարի» տարավ  հինգ արձանիկ՝ գլխավոր անվանակարգերում, նաեւ 6 անվանակարգերում BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի» մրցանակների արժանացավ։ Սակայն գլխավոր մրցանակը հանդիսատեսի սերն էր ամբողջ աշխարհում։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 38 անգամ