Հայտարարվել է Կաննի փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը

340156Հայտարարվել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի ամբողջական կազմը։ Այդ մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,  այս տարի փառատոնի ժյուրին գխավորելու է Քեյթ Բլանշետը, իսկ «Հատուկ հայացք» բաժնի ժյուրին՝ Բենիսիո Դել Տորոն։

Ժյուրիի կազմում են՝ ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, կանադացի ռեժիսոր Դենիս Վիլնևը, ամերիկացի դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, չինացի դերասան Չանգ Չենը, բուրունդացի երգչուհի Խաջա Նինը, ամերիկացի սցենարիստուհի Ավա Դյուվերնեյը, ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը։

Հիշեցնենք, որ Կաննի փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 8-19-ը։ Փառատոնը կմեկնարկի Ասխար Ֆարհադի «Բոլորը գիտեն» դրամատիկական ֆիլմի ցուցադրմամբ՝ Պենելոպա Կրուզի և Խավիեր Բարդեմի գլխավոր դերակատարմամբ։

Դիտվել է 43 անգամ