«Եղնիկներ»

K (2)«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու «Եղնիկներ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը պատրաստել են «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»փաստագրական լիամետրաժ ֆիլմը: Պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա»կիոթատրոնում:

1ժ. 50 րոպե տևողությամբ  ֆիլմը ներկայացնում է Շահումյանի անկումը՝ ինքնապաշտպանական մարտերից սկսած մինչև «Եղնիկներ»ջոկատի ստեղծում, մարտական գործողություններ ու շահումյանցիների տարհանում: Բացի նկարահանումներից, ֆիլմում օգտագործված են նաև արխիվային տեսնայութեր, նաև այնպիսիք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»փաստագրական ֆիլմը նվիրվում է «Եղնիկներ»ջոկատի կազմավորման 25 ամյակին: Բացի պատմական վկայություններից, իրենց հայրենի բնաշխարհի մասին պատմում են նաև տարհանված, տարբեր վայրերւոմ բնակություն հաստատած շահումյանցիները:

«Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»ֆիլմը կթարգմանվի ռուսերեն և անգլերեն: Այն համապարփակ տեղեկություններ է հաղորդում Շահումյանի մասին, ներկայացնում ռուսական և ադրբեջանական ուժերի համատեղ ճակատի հարձակումների ամբողջ ընթացքը, արցախցիների ինքնապաշտպանական մարտերն ու Շահումյանի անկումը:

K (1)

K (3)

K (4)

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 80 անգամ