Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը Մոսկվայի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում է

8070035Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի (19-26-ը ապրիլի) հիմնական մրցութային ծրագրում։ Հենց այնտեղ էլ կկայանա կինոնկարի համաշխարհային պրեմիերան (http://39.moscowfilmfestival.ru/miff40/films/?id=40179)։ Ընդհանուր առմամբ, մոսկովյան փառատոնի հիմնական մրցութային ծրագրում պայքարելու են 15 ֆիլմ։

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի մասին, որն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական միությունում. երկաթե վարագույրն իջավ, վիզային խիստ ռեժիմը թուլացավ, միանգամից կորցրեց ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն: Հայաստանը պարուրած սոսկալի աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ, ջնջվեցին սահմաներն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը։

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

Հ.Գ. «Սպիտակ» ֆիլմի նախագիծը Եվրիմաժից ստացել է 250 հազար եվրո ֆինանսական աջակցություն:

 

Դիտվել է 119 անգամ