Մահացել է կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը

148811243786 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ չեխ ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Այս մասին  հաղորդում է  Hollywood Reporter- ը՝  հղում անելով չեխական լրատվամիջոցներին:  Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չի ռեժիսորի  մահվանպատճառը։ Ֆորմանն ունի կին ու չորս որդիներ։

Միլոշ Ֆորմանը ծնվել է 1932 թվականին Չեխիայում: 1968  թվականին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո Ֆորմանը չի վերադառնում Ֆրանսիայից, որտեղ նա բանակցություններ էր վարում ֆիլմի նկարահանումների համար: Ավելի ուշ նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ:

Ֆորմանի առավել ճանաչում ունեցող  ֆիլմերից են «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռեգթայմ», «Ամադեուս» , «Վալմոն» և այլք։ Ռեժիսորը երկու անգամ արժանացել է «Օսկարի»։

Դիտվել է 89 անգամ