«Դոկտոր Ժիվագո» վեպի երեք էկրանավորում

1_minԲորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը գրվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին,  և համարվում է Պաստեռնակ արձակագրի տաղանդի բարձրակետը։ Վեպն ուղեկցվում է գլխավոր հերոսի՝ Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի բանաստեղծություններով։ Վեպի գործողություններն ընդգրկում են 1905 թվականի ռուսական հեղափոխությունից մինչև  Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը: «Դոկտոր Ժիվագո» վեպի բոլոր էկրանավորումները խիստ անհաջող եղան։ Իդեալական ֆիլմ հանրահայտ վեպի մոտիվներով այդպես էլ չնկարահանվեց։ Թե՛ կինոքննադատների, և թե՛ հանդիսատեսի մոտ ամբողջ աշխարհում կուտակվեցին բազում հարցեր։

Մենք փորձել ենք պարզել ի՞նչն այնպես չի արվել հռչակավոր ֆիլմի երեք էկրանավորման մեջ։

«Դոկտոր Ժիվագո», 1965թ․, ռեժիսոր՝ Դևիդ Լին

Ֆիլմը թողարկվեց Բորիս Պաստեռնակի մահից հինգ տար անց և դարձավ ամերիկյան կինեմատոգրաֆի ամենաշահութաբեր ֆիլերից մեկը։ Թվում էր իսկական տրիումֆ է, բայց չէ, հանդիսատեսն ամբողջ աշխարհում չի դադարում մեղադրել, որ ֆիլմը չափից դուրս «հորինած» է, և փաստերի խեղաթյուրում կա։ Ինչո՞ւ է բալալայկան, ամբողջ ֆիլմի ընթացքում, ինչպես ճամպրուկը Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք»-ում, ձեռքից ձեռք է անցնում։ Դե իհարկե, դարասկզբին ամբողջ ռուս մտավորականությունը միայն զբաղված էր բալալայկայի վրա խաղալով։ Բացի այդ, նաեւ տեղանքը և դեկորացիան է շատ վատ ընտրված։ Մեծամաշտաբ օճառային օպերայի տպավորություն է ստեղծում։ Պետք է նշել նաև ֆիլմի դրական կողմերը՝ դերասանական կազմը բավական հաջող է ընտրված։

«Դոկտոր Ժիվագո», 2002թ․, ռեժիսոր՝ Ջակոմո Կամպիոտտի

Երբ բրիտանացիները դիտում են սովետական «Շերլոկ Հոմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» մասսայական սերիալը՝ Վասիլի Լիվոնովի և Վիտալի Սոլոմինի մասնակցությամբ գլխավոր դերերում, նրանք վրդովվում են ասելով՝ որ դերասաններն ամենևին նման չեն բրիտանացու և նկարահանման վայրերն էլ անհաջող է ընտրված։ Մոտավորապես այսպիսի վերաբերմունք ունի ռուս հանդիսատեսը 2002 թվականին թողարկած կարճ սերիալի մասին։ Որքան էլ պրոդյուսերները ջանք են գործադրել, այնուամենայնիվ ցանկանում ես բացականչել՝ «Ճշմարիտ չէ՛»։ Բրիտանացի դերասնանները այդպես էլ բրիտանացի մնացին եւ հետո սցենարից հանվել է մի քանի բավական կարեւոր հերոսներ և սյուժետային գծեր։ Օրինակ՝ չգիտես ինչու Էվգրաֆ Ժիվագոն ավելորդ կերպար է թվացել։ Սակայն այս նախագիծը դաս եղավ հետագա սերիալների ստեղծողներին։

«Դոկտոր Ժիվագո», 2006թ․, ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին

Ալեքսանդր Պրոշկինի սերիալը (սցենարի հեղինակ Յուրի Արաբով) դարձավ «Դոկտոր Ժիվագոյի» առաջին և դեռևս միակ ռուսական էկրանավորումը։ Հենց սկզբից կինոնկարի բախտը չբերեց, մինչ հեռուսաընկերություններով եթեր հեռարձակելը գողացվեց եւ վաճառվեց DVD-ներով, իսկ НТВ-ով ցուցադրությունը շարունակաբար ընդմիջվեց գովազդներով։ Արդյունքում «Դոկտոր Ժիվագոն» դարձավ ամենաչգնահատված հեռուստանովելը։ Հանդիսատեսը ծափահարում էր Վլադիմիր Բորդկոյի «Ապուշը» և Գլեբ Պանֆիլովի «Շրջապատում առաջինը» հեռուստասերիաներին, իսկ Պրոշկինի աշխատանքը նախըտրեցին քննադատել․ մեկ ասացին, որ սյուժեն է խեղաթյուրված, մե՛կ Ժիվագոն ինքն իրեն նման չի, մե՛կ Խամատովան Լարա չէ։

Պոետ Դմիտրի Բիկովը ճիշտ է նկատել, որ սցենարի հեղինակ Յուրի Արաբովը ստիպված է եղել վերաշարադրել պատմությունը, ավելացնել երկխոսություններ, որոնք չկան Պաստեռնակի մոտ։ Սցենարի հեղինակների համար կարևոր է եղել ներկայացնել ոչ թե Ռուսատատսնի արծաթյա դարաշրջանը, այլ՝ ժամանակակից Ռուսաստանը, որպեսզի  կերպարներն ավելի հասկանալի ու մոտ լինեն հանդիսատեսին։

Այսպիսով, Յուրի Ժիվագոն, Լարան եւ անգամ Կամարովսկին սերիալում ստացվեցին չոր, ծանր, հողեղեն։ Սակայն շնորհիվ դերասանների հրաշալի խաղի (Օլեգ Մենշեկով, Չուլպան Խամատովա, Օլեգ Յանկովսկի), հեռուսատնովելի կերպարները Պաստեռնակի վեպի կերպարներից ոչ պակաս հետաքրքիր ստացվեցին։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 63 անգամ