Ռուսական կինոն ռեկորդային վարձույթ է ապահովել

29695273_10216237307427737_115023428959862784_n2018 թվականի առաջին եռամսյակի հաշվարկներով ռուսական կինոյի վարձույթը ռեկորդային թիվ է կազմել՝ 48/9 %, ինչը 17,9 %-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում նաև հայրենական կինոարտադատրության ամբողջական շահույթը կազմել է 7.6 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է Կինոյի ֆոնդը։

Ռուսական ֆիլմերի հանդիսատեսի թիվը համեմատած նախորդ տարվա աճել է 10,8 միլիոնով, 2018 թվականին ռուսական ֆիլմերի տոմս է ձեռք բերել 31 միլիոն մարդ։ Հայրենական ֆիլմերի վարձույթում առաջատար է «Շարժում դեպի վեր» ֆիլմը, որը ապահովեց ընդանուր վարձույթի 18  տոկոսը և ռուսական ֆիլմերի վարձույթի 37 տոկոսը։ Երկրորդ տեղում «Սառույց» ֆիլմ է։ Առաջին տասնյակում են՝ «Երեք հերոսները և Եգիպտոսի արքայադուստրը», «Ես նիհարում եմ» և «Նոր եղևնիները»։

Ի դեպ, այս ցուցանիշի ավելի քան քառորդ մասը ապահովել են դեբյուտային ռեժիսորները։

Դիտվել է 57 անգամ