Netflix-ն այլեւս չի մասնակցի Կաննի փառատոնի հիմնական ծրագրին

135084Netflix-ը և մյուս հեռարձակող հարթակները այլեւս չեն կարող ներկայացնել իրենց ֆիլմերը Կաննի հիմնական ծրագրում եւ պայքարել գլխավոր մրցանակի համար։ Այս մասին հայտարարել է փառատոնի տնօրեն Թերիի Ֆրեմոն։

«Netflix-ի ներկայացուցիչները սիրում էին կարմիր գորգը և կուզենային լինել մյուս ֆիլմերի կողքին։ Սակայն հասկանում են, որ իրենց ֆորմատն այժմ անհամատեղելի է մերի հետ», – տնօրենի խոսքը մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Այս կանոնները կսկսեն գործել արդեն 71-րդ կինոփառատոնից, որը տեղի կունենա մայիսի 8-19-ը։ Դիտումներին կարող են մասնակցել միայն վարձակալության տրված ֆիլմերը։ Իսկ հեռարձակող հարթակների ֆիլմերը կցուցադրվեն մրցույթային ծրագրից դուրս։

Netflix-ի  «Օկչա» եւ «Մայրովիչ ընտանիքի պատմությունները» ֆիլմերը 2017-ին ներառված էին փառատոնի հիմնական ծրագրում։ Սակայն  ֆրանսիական կինոարտադրության ներկայացուցիչները խստորեն քննադատեցին կազմակերպիչների նման որոշումը։ Ըստ նրանց,  Netflix-ի ֆիլմերը չեն կարող հավասարի նման մրցակցել վարձակալության տրվող ֆիլմերի հետ։ Սպասվում էր, որ այս հարթակների ֆիլմերը նույնպես կտրվեն վարձակալության, սակայն այդպես չեղավ։

Հիշեցնենք, որ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի մայիսի 8-19-ը։ Փառատոնի հիմնական մրցութային ժյուրին կգլխավորոի դերասանուհի Քեյթ Բլանշետը։

Դիտվել է 35 անգամ