Հայկական «Տոմբեն»՝ մոսկովյան փառատոնի մրցութային ծրագրում

18.thumbՄոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել է  ռեժիսոր Դիանա Կարդումյանի  «Տոմբե» ֆիլմը  (http://39.moscowfilmfestival.ru/miff39/theme/?id=146)։ Այս անգամ Կարճամետրաժ ֆիլմերի  ծրագրում կմրցեն  կանադական, շվեդական, նորվեգական, ռուսական, բուլղարական, հայկական, ինչպես նաև Ավստրիա-Գերմանիա-Շվեդիա, Պաղեստին-Լիբանան համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ: Մոսկվայի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 19-26-ը։

Դիանա Կարդումյանի 18 րոպեանոց «Տոմբեն» պատմություն է սոցիալական ծանր  պայմաններում  ապրող ու ընտանիք կերակրող կնոջ առօրյայի մասին։ Ճաշարանում ափսե լվացող  Կառայի  կյանքը նման է մոխրագույն օրերի անվերջանալի շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Նա ամեն գիշեր ոտքով, միայնակ վերադառնում է տուն, որպեսզի գումար խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի մի միջադեպ կոտրում է նրա միօրինակ առօրյայի ընթացքը։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են  Վահրամ Մարտիրոսյանն ու  Դիանա Կարդումյանը, իսկ բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը։ Դերասաններն են՝ Նարինե Գրիգորյանը, Տաթև Ղազարյանը, Տաթև Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը։ Կինոնկարի պրոդյուսերն է Անի Որսկանյանը։

Կինոնկարը արտադրել է «անԷվա Producion» ընկերությունը՝ աջակցությամբ   Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ապաթեոզ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի։

Դիանա Կարդումյանը հեղինակ է 12 խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմի, որոնցից են  «Աշնան արևը», «Դիալոգներ» և այլք։

Դիտվել է 76 անգամ

Calendar

April 2018
M T W T F S S
« Mar    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30