Աննա Մելիքյանը ընդգրկվել է Մոսկվայի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում

135213«Ջրահարսը» և «Սիրո մասին» ֆիլմերի ռեժիսոր Աննա Մելիքյանը ընդգրկվել է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, որը կանցկացվի ապրիլի 19-26-ը։ Բացի Աննա Մելիքյանից, MIFF- ի մրցութային ֆիլմերը կգնահատեն նաև  իտալացի պրոդյուսեր Պաոլո դել Բրոկկոն, ամերիկացի դերասան Ջոն Սևիջը և չինացի ռեժիսոր Լյան Ցյաոն: Չնայաց նրան, որ այս տարի Մոսկվայի փառատոնը տեղի կունենա երկու ամիս շուտ՝ քան ավանդական հունիսը, այդուհանդերձ կազմակերպիչները խոստանում են հագեցած ու հետաքրքիր փառատոնային ծրագիր։ Այս մասին հայտնել է փառատոնի Հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Պյոտր Շեպոտիննիկը։

Ընդհանուր առմամբ, մրցույթին կներկայացվեն  15 ֆիլմ, որոնցից մեկով էլ հենց՝ Ֆերզանա Օզպետեկի «Նեապոլը ծածկոցի տակ» կինոնկարով կբացվի մոսկովյան կինոփառատոնը: Հեղինակի «Շքեղության առկայություն» ֆիլմը մի քանի տարի առաջ ստացավ MIFF- ի հանդիսատեսի մրցանակը: Պյոտր Շեպոտիննիկի խոսքերով, Օզպետեկի նոր կինոնկարը «բավական ռիսկային ընտրություն է, այն պարունակում է առեղծվածային և էրոտիկ տարրեր»: Փառատոնի մրցութային ծրագրում են ֆիլմեր Նորվեգիայից, Արգենտինայից, Կորեայից, Թուրքիայից Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

Նշենք, որ Հայաստանից Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմը  (http://39.moscowfilmfestival.ru/miff39/theme/?id=146

 

Դիտվել է 59 անգամ