Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել

65060602

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար, հայեր» հոլովակը Հնդկաստանում կայացած միջազգային փառատոնում առաջին տեղն է զբաղեցրել:Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունա քաղաքում:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու (հեղինակները) աշխատանքը կցուցադրվի մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում:

 Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

 

Դիտվել է 52 անգամ