5 ֆիլմ՝ նկարահանված Բուքերյան մրցանակի արժանացած վեպերի հիման վրա

բուքՏաղանդավոր սցենարիստներն ու ռեժիսորները հաճախ են անդրադառնում Բուքերյան  մրցանակի արժանացած վեպերի էկրանավորումներին: Նրանց  գրքերն  արդեն իսկ լավ ֆիլմերի ստեղծման  երաշխիք են՝  ուշագրավ սյուժե, հետաքրքիր կերպարներ, զարմանալի մթնոլորտ։  Բուքերյան դափնեկիրների վեպերի էկրանավորման արդյունքում  ստեղծվել և շարունակում են ստեղծվել հետաքրքիր ու ինքնատիպ  ֆիլմեր։

Սպասուհու պատմությունը

1989թ․, ռեժիսոր՝ Ֆոլքեր Շլյոնդորֆ

«Սպասուհու պատմությունը» ամերիկացի ֆեմինիստ Մարգարետ Էթվուդի գրքի էկրանավորում է, իսկ ֆիլմի սցենարի հեղինակը Հարոլդ Պինտերն է։ Գիլեադում (հորինված երկիր) տիրում է կիսաֆաշիստական ռեժիմ, յուրաքանչյուր քայլափոխին ռազմական հրամանատարներ են։ Զինվորական հագուստով մարդիկ ամենահաճելի հյուրերն են հարգված տներում եւ պետական կառույցներում, իսկ նրանց կանայք ամենաառաքինին հասարակության մեջ, բայց ունեն մի թերություն՝ նրանք երեխաներ չեն ունենում։ Սա հանգեցնում է նրան, որ ամբողջ հանրապետության տարածքում փնտրում են կանանց, ովքեր կարող են երեխա ունենալ։ Այդ կանայք մշտական հսկողության ներքո են ապրում եւ դառնում զինվորականների սիրուհիները։ Օֆրեդի դերում հանդես է եկել 27-ամյա Նատաշա Ռիչարդսոնը։

Ջրային երկիր

1992 թ․, ռեժիսոր՝ Սթիվեն Ջիլենհոլ

Ֆիլմը նկարահանվել է Գրեմ Սվիֆթի համանուն վեպի հիման վրա։ Որպեսզի ինչ-որ կերպ գրավի աշակերտների ուշադրությունը պատմության ուսուցիչը սկսում է լեկցիայի փոխարեն իր կյանքի պատմությանից վառ դրվագներ պատմել, իր ընտանիքի մասին փաստեր, հատվածներ՝ սեփական բուռն երիտասարդությունից։ Դժվար դրամատիկական սյուժե ունեցող ֆիլմը դարձավ ռեժիսորի 14-ամյա դստեր համար դեբյուտային։ Իսկ Ջերոմի Այրոնսը եւ Շինեյդ Կյուսակը, լինելով ամուսնական զույգ, հրաշալի են խաղում Կրիկ զույգին։

Քավություն

2007թ․, ռեժիսոր՝ Ջո Ռայթ

Ֆիլմը նկարահանվել է Իեն Մաքյուենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջեյմս Մաքեվոյը եւ Քիրա Նայթլին։  1935 թվականններ, տաղանդավոր եւ պիեսներ գրող Բրայոնին գիտի, որ տան ծառայողի որդին սիրահարված է իր քրոջը, սակայն երբ նրա զարմուհուն բռնաբարում են, Բրայոնին ցուցմունք է տալիս ծառայի որդու՝ Ռոբբի դեմ։ Ռոբիին ձերբակալում են, իսկ առջեւում  Երկրորդ համաշխարհային պատերազմն է։ Կանցնեն տարիներ եւ Բրայոնը կփորձի քավություն տալ մեղքերին․․․։ Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում «Օսկարի»՝  լավագույն երաժշտության համար։

Բաց մի թող ինձ

2010թ․, ռեժիսոր՝ Մարկ Ռոմանեկ

Ֆիլմը նկարահանվել է ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուր Իսգուրոյի համանուն վեպի հիման վրա։ Առաջադրվել է Բուքերյան մրցանակի, իսկ «Թայմ»  ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն վեպ։ Մարկ Ռոմանեկի ֆիլմը բավական համապատասխանում է գրական տեքստին։ Դերասաններ Քերի Մալիգան, Կիրա Նեյտլին եւ Էնդրյու Գարֆիլդը բավական լավ են խաղում իրենց հոգեբանական տեսանկյունից ծայրաստիճան դժվար դերը։ Չէ՞ որ ֆիլմի հերոսները մահվան դատապարտված մարդիկ են։

Գրախանութ

2017թ., ռեժիսոր՝ Իզաբել Կոյշետ

Ֆիլմը նկարահանվել է Պենելոպե Ֆիդջերալդի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում գլխավոր հերոսուհին ամեն ինչ անում է, որպեսզի Անգլիայի փոքրիկ, ծովափնյա քաղաքում կարողանա բացել իր գրախանութը։ Սկզբում մարդիկ պարզապես անտեսում են գրախանութը, սակայն հետո իրենց համար բացահայտում են այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ Նաբոկովի «Լոլիտա», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», եւ այլ դժվար հասանելի ստեղծագործություններ, և քաղաքը կամաց-կամաց սկսում է արթնանալ ապատիկ քնից և բացահայտում է իր համար զարմանահրաշ աշխարհը։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 66 անգամ